▲ Դեպի վեր

lang.iso lang.iso lang.iso

Ժողովուրդն ինչ ուզում է, այն էլ անում է ու ճիշտ է անում. Հովհաննես Ազոյանն ու Ալեն Սիմոնյանը՝ Բաղրամյան պողոտայում լարված իրավիճակի մասին

 

 

 

 

 

 

Բաղրամյան պողոտայում ստեղծված լարված իրավիճակը շարունակվում է:  Ժողովրդի երկու կողմերի բաժանումը անդրադարձել էր նաև հայտնի մարդկանց վրա, ովքեր օրեր շարունակ կենդանի պատ էին ստեղծել՝ բախումներից խուսափելու համար: Life.pnorama.am-ը փորձել է կապ հաստատել քաղաքական գործիչ Ալեն Սիմոնյանի և հումորիստ, դերասան Հովհաննես Ազոյանի հետ, ովքեր չէին հեռացել Բաղրամյան պողոտայից, սակայն նրանցից և ոչ մեկը չի տվել իր հստակ մեկնաբանությունը:

Հովհաննես Ազոյանը նշել է, որ քիչ առաջ է վերադարձել Բաղրամյան պողոտայից.

«Ողջ գիշեր այնտեղ եմ անցկացրել, այս պահին ուժ չունեմ խոսելու, թողեք այսօր հանգստանամ, խնդրում եմ»,- նկատել է դերասանը:

Իսկ ահա Ալեն Սիմոնյանն ընդծել է հայտնիների կողմից կենդանի պատի կարևորությունը, սակայն ստեղծված իրավիճակի մասին հրաժարվել է հայտնել իր գնահատականը.

«Ես հասարակ մասնակից եմ այս հանրահավաքում, բայց մենք հայտարարել ենք, որ մենք որևիցե ձեւով չենք ազդելու մասնակիցների և գործընթացի վրա, առավել ևս, որ ես կուսակցության խոսնակ եմ, իմ դիրքորոշումը, որը ես կարտահայտեմ, այնումենայնիվ, ազդեցություն է համարվելու, դրա համար ես ուզում եմ հնարավորինս զերծ մնալ կարծիքներ հայտնելուց, առանց այդ էլ ամբողջ օրը տանջվում ենք, կենդանի պատ ենք ապահովում, փորձում ենք ամեն բան անել, որ բախում չլինի, բայց ինչ ասես, թե չեն խոսում մեր մասին: Պետք է նկատեմ նաև, որ որևիցե մեկը պարտավոր չէ մասնակցել կենդանի պատին, ովքեր ուզել են, մասնակցել են, ովքեր չեն ուզել կանգնել պատի մոտ և կանգնել են ցուցարարների կողքին, դարձյալ իրենց որոշումն է եղել: Կենդանի պատի մասնակիցները իրենց առաջ մեկ նպատակ ունեն՝ թույլ չտալ, որ բախումներ լինեն, որպեսզի ոստիկանների վրա շշեր չշպրտեն, որպեսզի ոստիկանները ցուցարարներին չծեծեն, որպեսզի մարդ չմահանա կամ չձերբակալվի, այսինքն՝ այս իրադարձություններում ամեն մեկն իր վրա ֆունկցիա է վերցրել:

 

Առավել մանրամասն՝ սկզբնաղբյուր կայքում 

Վերահրապարակումներում` մտքերն ու ինֆորմացիան կարող են չհամընկնել խմբագրության տեսակետի հետ: Ձեր տեսակետը կամ հերքումը կարող եք ուղարկել info@asekose.am-ին
Շոու-բիզնես ավելին