▲ Դեպի վեր

lang.iso lang.iso lang.iso

Ինչպե՞ս են կազմակերպելու ամառային հանգիստը Շուշան Երիցյանն ու Սյուզի Մելիքյանը

Դիտեք նաև՝

Դիտեք նաև՝

​​​​​​​

Life.panorama.am-ը գրում է, որ շարունակում է ներկայացնել, թե ինչպե՞ս, որտե՞ղ եւ ո՞ւմ հետ են նախընտրում ամառային հանգիստն անցկացնել հայկական շոու բիզնեսի ներկայացուցիչները:

Այսօր մեզ հետ իրենց տարբերակներով են կիսվել մոդել, դերասանուհի Շուշան Երիցյանն եւ երգչուհի, դիմահարդար Սյուզի Մելիքյանը:

Շուշան Երիցյանը նկատեց, որ այս տարի առաջին անգամ է մեկնելու հանգստի. «Այս տարի առաջին անգամն է, որ պետք է հանգստի մեկնեմ, քանի որ մշտապես աշխատանքի բերումով եմ մեկնել տարբեր երկրներ: Այնպես որ վերջապես օգոստոսի 5-ին կմեկնեմ սպասված հանգստի: Պետք է նշեմ, որ շրջագայությունը կլինի տարբեր երկրներով՝ սկզբում կմեկնենք Իսպանիա, այնուհետեւ Իտալիա, Ֆրանսիա եւ Մոնակո»,- պատմեց դերասանուհին:

Հարցին, թե ում հետ է անցկացնելու սպասված հանգիստը, Շուշան Երիցյանը պատասխանեց.  «Չեմ ուզում կոնկրետ մարդկանց անուններ տալ, կասեմ միայն, որ ինձ հարազատ մարդկանց հետ եմ լինելու»:

Իսկ ահա Սյուզի Մելիքյանը դեռ չի կողմնորոշվել, թե որտեղ է անցկացնելու ամառային հանգիստը. «Այս պահին դեռ հստակ չեմ որոշել, թե որտեղ կանցկացնեմ հանգիստս, միայն մի բան է հաստատ՝ այնտեղ, որտեղ կնախընտրեմ հանգիստ անցկացնել, պետք է պարտադիր լինի ծով, ավազ եւ արեւ: Ես շատ վատ եմ տանում ամառային տոթ եղանակը, ուստի կլինեմ այնտեղ, որտեղ տարածքում ջուր կա»,-նշեց երգչուհին:

Նյութն ամբողջությամբ` սկզբնաղբյուր կայքում

Վերահրապարակումներում` մտքերն ու ինֆորմացիան կարող են չհամընկնել խմբագրության տեսակետի հետ: Ձեր տեսակետը կամ հերքումը կարող եք ուղարկել info@asekose.am-ին
Շոու-բիզնես ավելին