▲ Դեպի վեր

lang.iso lang.iso lang.iso

Եթե ինձ չսիրեին, ուշադրության կենտրոնում չէի լինի. Նանա

Blognews.am-ը գրում է. Երգչուհի Նանան այսօր մեկնեց Մոսկվա, որտեղ հուլիսի 30–ին կներկայանա համերգով։ ՄԵզ հետ զրույցում Նանան ասաց, որ մեկ շաբաթից  կվերադառանա Հայաստան և ձեռնամուխ կլինի 2 նոր տեսահոլովակի նկարահանմանը։

«Պատահական» և «Քամիներ» կոչվող երգերի տեսահոլովակները, ամենայն հավանակությամբ, հանդիսատեսի դատին կհանձնվեն սեպտեբերին և հոկտեմբերին։ Ըստ Նանայի՝ «Պատահական» երգի տեսահոլովակում ինքը նոր ոճով է ներկայանալու. «Թող անակնկալ լինի. չեմ ուզում հայտարարել, թե ինչ է լինելու, բայց լինելու է հետաքրքիր տեսահոլովակ։ Հանդիսատեսն ինձ նոր ոճով կտեսնի»։

Երգչուհու տեսահոովակները, ֆոտոշարքերը միշտ արժանանում են բուռն քննադատության, սակայն նրա խոսքով՝ դրանից չի հիասթափվում, ճիշտ հակառակը, շնորհակալ է դրա համար։ «Միգուցե իմ լայքերը քիչ են լինում, սակայն ես տեսնում եմ դիտողականությունը։ Ինձ համար կարևոր է, որպեսզի դիտողականությունը շատ լինի»,- ասաց նա իսկ հարցին՝ այսինքն իր համար կարևոր է, որ իրեն ճանաչեն, իսկ կսիրեն, թե ոչ, մղվում է երկրորդ պլա՞ն, պատասխանեց. «Եթե ինձ չսիրեին, ուշադրության կենտրոնում չէի լինի։ Եթե այդքան մարդ ինձ հետևում է ինձ, նշանակում է, այդքան մարդ ինձանով հետաքրքրված է։ Դա արդեն հաճելի է ինձ։ Ֆեյսբուքում մարդիկ չեն սիրում լայքեր տալ, բայց ես տեսնում եմ՝ տարածվածությունն ինչքան է։ Կան մարդիկ, ովքեր արհեստական լայքեր են լցնում, դա ինձ հետաքրքիր չէ»։ Հստակեցմանը՝ իր կարծիքով՝ այն երգիչները, ովքեր հավաքում են շատ լայքեր, լցնո՞ւմ են դրանք, Նանան պատասխանեց. «Չգիտեմ, ես այդպես եմ մտածում։ Միգուցե, բայց դա ինձ չի հետաքրքրում»։

Նյութը` սկզբնաղբյուր կայքում

Վերահրապարակումներում` մտքերն ու ինֆորմացիան կարող են չհամընկնել խմբագրության տեսակետի հետ: Ձեր տեսակետը կամ հերքումը կարող եք ուղարկել info@asekose.am-ին
Շոու-բիզնես ավելին