▲ Դեպի վեր

lang.iso lang.iso lang.iso

Ինչ մասնագիտություն ունեն հայ հայտնիները

BlogNews.am-ը գրում է. հայ հայտնիների մասին գրեթե ամեն ինչ գիտենք, նրանք հանրային են և միշտ քննարկված: Այս անգամ BlogNews.am-ը բացահայտում է նրանց մասնագիտությունները:

Մի պահ պատկերացրեք երգչուհի Օլգա Այվազյանին լրագրողի կարգավիճակում, ոչ թե նրա մասին էին գրելու, այլ նա էր մյուսների մասին գրելու: Նա սովորել է Երևանի պետական համալսարանի ժուռնալիստիկայի ֆակուլտետում: Մանկուց երազել է և՛ լրագրող, և՛ երգչուհի դառնալու մասին, բայց վերջում ընտրել է երգարվեստը:

Հաղորդավարուհի, մոդել Աննա Գրիգորյանը սովորել է Երևանի Վ. Բրյուսովի անվան լեզվաբանական համալսարանի օտար լեզուների ֆակուլտետում: Այսօր Աննային կարելի է տեսնել հաղորդավարուհու և մոդելի կարգավիճակում, վերջին շրջանում նա նաև նկարահանվում է ֆիլմերում:

Վիտամին ակումբի հումորիստ Վաչե Թովմասյանը 2008 թվականին ավարտել է Երևանի պետական տնտեսագիտական համալսարանի ինֆորմատիկայի բաժինը: Վաչեն դեռ 2004 թվականին աշխատել է Հայաստանի ուսանողական ազգային ասոցիացիայի կազմում՝ ՈւՀԱ ուսանողական լիգայում՝ որպես խմբագիր: Երևի սա էլ պատճառներից մեկն է, որ Վաչեն որոշեց շարունակել զբաղվել հումորով:

Ֆելիքս Խաչատրյանի դեպքը լրիվ այլ է, կար ժամանակ, երբ բոլորը զարմանում էին, որ հաղորդավարը սովորել է Երևանի թատրոնի և կինոյի պետական ինստիտուտում, 1996թ-ից՝ Հայաստանի Երգի պետական թատրոնում, իսկ ուսանողական տարիներին զբաղվել է երգով: Հիմա նա թողել է հաղորդավարությունը և զբաղվում է իր հիմնական գործով՝ երգարվեստով:

Երգչուհի Լուսինան ավարտել է Երևանի պետական համալսարանի միջազգային հարաբերություններ ֆակուլտետը: 2005 թվականին տեղափոխվել է Նյու Յորք, որտեղ սկսել է երաժշտական գործունեությունը: 

Նյութը`սկզբնաղբյուր կայքում

Վերահրապարակումներում` մտքերն ու ինֆորմացիան կարող են չհամընկնել խմբագրության տեսակետի հետ: Ձեր տեսակետը կամ հերքումը կարող եք ուղարկել info@asekose.am-ին
Շոու-բիզնես ավելին