▲ Դեպի վեր

lang.iso lang.iso lang.iso

Շուշան Երիցյանը լավ նորություններ ունի

Life.panorama.am-ը գրում է. Մոդել-դերասանուհու Շուշան Երիցյանն իրենց զրույցում պատմեց, որ  ստիպված է եղել անժամկետ հետաձգել ամառային հանգիստը, քանի որ անսպասելի կերպով «Բախտաբեր» հեռուստասերիալում նկարահանվելու առաջարկ է ստացել. ««Բախտաբեր» հեռուստասերիալի հետ կապված նոր պայմանագիր կնքեցինք, ցավոք սրտի, իմ մեկնումը հանգստի փոքր-ինչ  կհետաձգվի, քանի արդեն սկսել են նկարահանումները և երկար ժամանակով չեմ կարող բացակայել երկրից»:

Շուշան Երիցյանը տեղեկացրեց, որ արդեն կերտում է նոր դերը. «Տևական ժամանակ է, ինչ սկսել են նկարահանումները, և արդեն հաջորդ շաբաթ կամ առավելագույնը տասը օրից հեռուստադիտողը կտեսնի ինձ «Բախտաբեր»-ի շրջանակներում»,- նշեց նա: Շուշան Երիցյանը նկատեց, որ իր դերը այս հեռուստասերիալում կարճ կյանք չի ունենա. «Նոր կերպար է ստեղծվում, որը շարունակական դեր կլինի և գնալով ավելի կզարգանա»,- նկատեց նա:

Խոսելով այս հեռուստասերիալում իր  դերի մասին՝ Շուշան Երիցյանը պատմեց. «Իմ կերպարը կզարգանա Սարգիս Գրիգորյանի հետ, ով հեռուստասերիալում Արմանի կերպարն է կերտում: Պետք է նկատեմ, որ իմ այս դերը շատ է տարբերվում նախորդ կերպարներիցս, սա հասարակ աղջիկ է, ով լի է կյանքով, բարի է, ժպտերես, նա հարուստ չէ, շատ հասարակ աշխատանք ունի: Կերպարիս հետագա զարգացումներին դեռ ես անձամբ էլ տեղյակ չեմ, ամեն դեպքում նոր դերս դրական կլինի»:

Համեմատականներ տանելով նախորդ դերերի հետ՝ դերասանուհին նկատեց. «Շատ ավելի հաճելի է խաղալ նման դրական դերեր, քան բացասական կերպարներ ստեղծել: Այս նոր դերս շատ է տարբերվում  մինչ այս կերտածս դերերից: Ի տարբերություն նախորդ՝ սառը, գլամուրային կերպարների, սա ավելի բնական է, կենդանի և ջերմ, հետևաբար այն խաղալը ավելի հեշտ և հաճելի է: Ի վերջո՝ գլամուրային, մեծահարուստի, բիզնես լեդիի կերպարները որքան էլ լավ խաղաս, միևնույն է, դրանք ավելի անկենդան և սառն են լինում»:

Առավել մանրամասն` սկզբնաղբյուր կայքում

Կարդացեք նաև`Շուշան Երիցյանը՝ հարուստ հովանավորի և մտերիմներից մեկի հետ սիրային հարաբերություն ունենալու մասին

Վերահրապարակումներում` մտքերն ու ինֆորմացիան կարող են չհամընկնել խմբագրության տեսակետի հետ: Ձեր տեսակետը կամ հերքումը կարող եք ուղարկել info@asekose.am-ին
Շոու-բիզնես ավելին