▲ Դեպի վեր

lang.iso lang.iso lang.iso

Ինչպե՞ս պատրաստվել աշնանը. խորհուրդ է տալիս ոճաբան Արմեն Գալյանը

Life.panorama.am-ի հետ զրույցում ոճաբան Արմեն Գալյանը հուշել է, թե ինչպես պետք է պատրաստվել աշնանը, եթե ուզում ենք աչքի ընկենել նորաձեւ, յուրօրինակ եւ գեղեցիկ ոճով:

Զրույցի սկզբում ոճաբանը նախ նկատեց, որ վերջին տարիներին երիտասարդությունը դրական իմաստով խիստ փոփոխության է ենթարկել իր զգեստապահարանը. «Իսկապես մեր երիտասարդությունը սկսել է ավելի լավ հագնվել: Անկախ նրանից ինչքանով է ստացվում ճիշտ հետեւել նորաձեւ միտումներին, միեւնույն է, ձգտումն արդեն ողջունելի է, ինչը վաղ թե ուշ կբերի լավ արդյունքի»,- նշեց Արմեն Գալյանը:

Խոսելով նորաձեւոթյան աշնանային միտումներից՝ ոճաբանը նշեց. «Աշունը միշտ նոր սեզոնի սկիզբ է՝ լի բազմաթիվ հետաքրքիր նորաձեւ ակնթարթներով: Այդ պատճառով անձամբ ես շատ եմ սիրում աշունը: Աշնանը եղանակը թույլ է տալիս բազնմաշերտ եւ իսկապես հետաքրքիր հագնվել»:

«Աշուն 2015»-ի ակտուալ գույների հարցում Արմենը մատնանշեց. «Այս աշնան ակտիվ գույներից են մուգ կարմիրը (бордовый) եւ գազարագույնը: Գլոբալ առումով այժմ սեւի դարաշրջանն է, եւ սեւն ու մոխարգույնը հաջորդ սեզոնում հիպերակտիվ կլինեն»:

Առավել մանրամասն` սկզբնաղբյուր կայքում

Վերահրապարակումներում` մտքերն ու ինֆորմացիան կարող են չհամընկնել խմբագրության տեսակետի հետ: Ձեր տեսակետը կամ հերքումը կարող եք ուղարկել info@asekose.am-ին
Շոու-բիզնես ավելին