▲ Դեպի վեր

lang.iso lang.iso lang.iso

Այս անգամ այցս էլ ավելի արժեքավոր է ինձ համար. Ի՞նչն է Անի Քրիստիին կրկին Հայաստան բերել

Դիտեք նաև՝

Life.panorama.am-ը գրում է. Երգչուհի Անի Քրիստին Հայաստանում է: Երգչուհուն հայրենիք են բերել ոչ միայն կարոտը, այլ նաեւ գործնական ծրագրերը: Անի Քրիստիի համար այս այցը առավել կարեւոր է, քանի որ այս անգամ երգչուհին Հայաստան է այցելել մայրիկի հետ, ում հետ միեւնույն հարազատ քաղաքում եղել էր գրեթե 16 տար առաջ:

«Վերջապես կրկին իմ սիրելի Հայաստանում եմ: Այս անգամ այցս էլ ավելի արժեքավոր է ինձ համար, քանի որ մայրիկիս եւ մորաքրոջս աղջկա հետ եմ եկել: Նրանք ինձ միացել են Բրյուսելից, դե իսկ ես էլ եկել եմ Լոս Անջելեսից: Ընտանիքիս հետ շատ լավ ժամանակ ենք անցկացնում մեր մայր հողում»,- զրույցում տեղեկացրեց երգչուհին:

Անի Քրիստին նշեց, որ քույրը դեռ դպրոցում է սովորում, ուստի սեպտեմբերից նոր ուսումնական տարվա բացվելու պատճառով մայրն ու քույրը կմեկնեն օգոստոսի 30-ին, իսկ նա կշարունակի սիրելի երկիրը վայելել մինչ սեպտեմբերի 22-ը:
Երգչուհին տեղեկացրեց նաեւ, որ այս ընթացքում հարազատ երկրում նաեւ նոր աշխատանքներ կպատրաստի. «Օրերս լի են աշխատանքային նորություններով եւ հարազատ մարդկանց հետ շփումներով: Այս ընթացքում փորձում եմ հասցնել եւ ժամանակ տրամադրել նաեւ նոր աշխատանքներ պատրաստելուն. նորություններ անպայման կլինեն, որոնց մասին ավելի ուշ կխոսեմ»,- նշեց երգչուհին:

Այս օրերին Անի Քրիստին իր սոցիալական էջերում պարբերաբար լուսանկարներ է տեղադրում, որտեղից պարզ է դառնում, որ երգչուհին իր ընտանիքի հետ այցելում է Հայաստանի պատմամշակութային վայրեր, նրա խոսքերով՝ քույրիկին փորձում է ծանթացնել սիրելի երկրին. «Հայաստանի պատմամշակության եւ գեղատեսիլ վայրեր այցելելու հիմնական նատակը մորաքրջս աղջկան մեր երկրի հետ ծանոթացնելն է: Նա ծնվել է Բրյուսելում, բայց մեր ընտանիքում կա շատ կարեւոր ավանդույթ՝ անկախ ապրելատեղից ապրել եւ մեծանալ հայեցի: Շնորհիվ եղբորս, ով եւս Բրյուսելում է ապրում, քույրս շատ լավ տեղյակ է մեր հայոց պատմությանը, ինձ էլ մնում է միայն մեզ հատկացված ժամանակի մեջ տեղավորվել, եւ նրան արդեն տեսականորեն ցույց տալ  իրեն ծանոթ պատմությունների վայրերը»,- պատմեց երգչուհին:


Անի Քրիստին նշեց, որ քույրը դեռ դպրոցում է սովորում, ուստի սեպտեմբերից նոր ուսումնական տարվա բացվելու պատճառով մայրն ու քույրը կմեկնեն օգոստոսի 30-ին, իսկ նա կշարունակի սիրելի երկիրը վայելել մինչ սեպտեմբերի 22-ը:


Երգչուհին տեղեկացրեց նաեւ, որ այս ընթացքում հարազատ երկրում նաեւ նոր աշխատանքներ կպատրաստի. «Օրերս լի են աշխատանքային նորություններով եւ հարազատ մարդկանց հետ շփումներով: Այս ընթացքում փորձում եմ հասցնել եւ ժամանակ տրամադրել նաեւ նոր աշխատանքներ պատրաստելուն. նորություններ անպայման կլինեն, որոնց մասին ավելի ուշ կխոսեմ»,- նշեց երգչուհին:

Նյութը՝ սկզբնաղբյուր կայքում

Վերահրապարակումներում` մտքերն ու ինֆորմացիան կարող են չհամընկնել խմբագրության տեսակետի հետ: Ձեր տեսակետը կամ հերքումը կարող եք ուղարկել info@asekose.am-ին
Շոու-բիզնես ավելին