Ռուսական «Голос» նախագծի նոր եթերաշրջանի հերթական կույր լսումներին հանդես է եկել մոսկվաբնակ 25-ամյա Ռաֆայել Գրիգորյանը:
Նրա ելույթը հավանել են Գրիգորի Լեպսը և ռեփեր Բաստան: Ռաֆայելի որպես մարզիչ է ընտրել ռեփեր Բաստաին:
Տեղեկացնենք, որ ելույթի վերջում` մարզիչների խնդրանքով Ռաֆայելը երգել է հայերեն ու արժանացել նրանց գովեստի խոսքերին:
Ավելացնենք, որ Ռաֆայելը արդեն վեցերորդ հայ մասնակիցն է՝ Ամալյա Մարգարյանից, Մարիա Երոյանից, Սերգեյ Ուրումյանից, Արմեն Ավջանից ու Ժան Օսյանից հետո ով հաղթահարում է ռուսական «Голос» նախագծի կույր լսումները: