▲ Դեպի վեր

lang.iso lang.iso lang.iso

Ջիվան Գասպարյանը, Լուսիկ Ագուլեցին «Victoria’s Secret»-ի հայտնի մոդելի հետ. ռուսական Vogue-ը` հայաստանյան ճանապարհորդության մասին

Հեղինակավոր  Vogue ամսագրի ռուսական տարբերակը ներկայացրել է «Victoria’s Secret»-ի «հրեշտակ»-ներից մեկի` հայտնի մոդել Ստելլա Մաքվելի  հայաստանյան այցելության  մանրամասները և նոր լուսանկարները: 

«Ժամանակակից Հայաստանի հրաշալի վանքերը, կինոմատոգրաֆիայի համար տեսարանները և ազգային հերոսները Vogue-ի անձնակազմի աչքերով»,- ահա այսպես են սկսում  իրենց ճանապարհորդության մասին պատմությունը:

Ըստ ամսագրի` իրենց հետ մշտապես համագործակցող Դավիդ Մուշեղայնը (Դավիդն, ի դեպ, ինքն է իր ազգանվան վերջավորությունը նման կերպ գրում` Մուշեղայն, ոչ թե Մուշեղյան) մի քանի ամիս առաջ այցելել էր  Հայաստան և  տպավորված  հեռացել պատմական հայրենիքից: Այդ պատճառով էլ, երբ իրենք առաջարկել էին Դավիդին ռուսական Vogue-ի համար էթնիկ հագուստներ նկարահանել, նա խորհուրդ է տվել այցելել Երևան: Մուշեղայնի հետ էլ Հայաստան է այցելել հայտնի մոդել Ստելլա Մաքվելը: Վերջիններս  երեք օր են անցկացրել Հայաստանում:

«Հայաստանն առաջին հերթին հայտնի է իր վանքերով և դրանց մասին պատմող առասպելներով: Յուրաքանչյուր վանքից բացվում է հրաշալի տեսարան»,- այսպես են ներկայացրել Հայաստանի վանքերը` տվյալ պարագայում մատնանշելով Խոր Վիրապը:

Ռուսական Vogue-ի անձնակազմն իրենց այցելության ժամանակ եղել են նաև Գառնիում, Սևանում,  ինչպես նաև  հանդիպել և լուսանկարվել են ազգագրագետ, նկարչուհի Լուսիկ Ագուլեցու և նշանավոր դուդուկահար Ջիվան Գասպարյանի հետ: Վերջինիս մասին նշել են, որ  նա Երևանի գլխավոր աստղն է, ով նաև հոլիվուդյան «Գլադիատոր» ֆիլմի երաժշտության հեղինակն է, ինչպես նաև «Ոսկե  գլոբուսի»  դափնեկիր է: Հայտնի դուդուկահարը նվագել է օտարերկրացի հյուրերի համար, ինչպես նաև հրավիրել է իր մոսկովյան մենահամերգին:

Ամսագիրը նաև նշել է, որ իրենց անձնակազմը Երևանում իջևանել էր «Armenia marriott hotel»-ում, որտեղ  իրենց հայաստանյան այցելության ժամանակին հյուրընկալվել էին նաև Քիմ Քարդաշյանը և Քանյե Ուեսթը:

Ռուսական Vogue-ի  խորհրդի համաձայն` զբոսաշրջիկները Հայաստանից պետք է իրենց հետ տանեն համեմունքներ, բաստուրմա, վինտաժային զարդեր և նռան տեսք ունեցող կույժեր:

Եզրափակելով իրենց ճանապարհորդության մասին պատմությունը` նրանք հավելել են, որ Ստելլա Մաքվելն օդանավակայանի ճանապարհին խնդրել է կանգնեցնել մեքենան` կակաչներ հավաքելու նպատակով:

Հիշեցնենք, որ Ստելլա  Մաքվելի ֆոտոշարքերից մեկն իրականացվել է Asekose.am-ի գրասենյակի երկրորդ հարկում գտնվող «Ժան Պոլ էքզիստենցիալ սրճարան»-ում:

Վերահրապարակումներում` մտքերն ու ինֆորմացիան կարող են չհամընկնել խմբագրության տեսակետի հետ: Ձեր տեսակետը կամ հերքումը կարող եք ուղարկել info@asekose.am-ին
Շոու-բիզնես ավելին