▲ Դեպի վեր

lang.iso lang.iso lang.iso

Առայժմ փորձում եմ դիմանալ և պայքարել. Մանվել Խաչատրյան

Life.panorama.am-ը գրումյ է, որ այսօր զրուցել է Ստանիսլավսկու անվան ռուսական դրամատիկական թատրոնի դերասան,  նախկին «Թիվ 5» խմբի երգիչ Մանվել Խաչատրյանի հետ:

Մանվելառաջինը կցանկանայի տեղեկանալ Ձեր այս շրջանի զբաղվածության  մասին, գիտեմոր թատրոնում բավականին ակտիվ եք գործում,  մի փոքր կպատմե՞ք:

Թատրոնը, այսպես ասած, իմ երկրորդ տունն է: Այստեղ զբաղվածությունս շատ մեծ է, խաղում եմ գրեթե բոլոր խաղացանկերում՝ կերտելով հիմնականում կենտրոնական դերեր: Թատրոնի մեր խմբով վերջերս վերադարձանք Մոսկվայից, որտեղ ներկայացրեցինք  «Страсти по ревизору» ներկայացումը, որի բեմադրիչն է Ալեքսանդր Գրիգորյանը: Շատ լարված ու պատասխանատու հյուրախաղ էր, քանի որ ներկայանում էինք մոսկովյան հանդիսատեսին եւ նրանց «զարմացնելը» այդքան էլ հեշտ բան չէ, բայց կարեւորը արժանացանք բարձր գնահատականի  եւ այդպիսով մեր թատրոնը հայերի պատիվը բարձր պահեց ՌԴ-ում: Մեր այնտեղի գործունեությունը լուսաբանվեց Ռուսաստանի կենտրոնական ալիքներով եւ «Культура» հեռուստաալիքով, ինչը իմ երազանքն էր: Դե իսկ հետագա թատերական պլանների մասին չեմ խոսի, որ աչքով չտան (ծիծաղում է):

Որքանով հասկացա, դուք նաեւ մանկական ներկայացումներում եք  հանդես գալիս, երեխաների համար աշխատելը հե՞շտ էթե դժվար:

Առհասարակ, դերասանի մասնագիտությունը շատ դժվար  է: Այն համեմատվում է տիեզերագնացի մասնագիտության հետ, քանի որ լարվածությունը նույնն է: Իսկ երեխաների համար աշխատելը ավելի դժվար է, երեխան միանգամից զգում է «ֆալշը» եւ չի ներում, չի հանդուրժում: Նրանց հետ պետք է լինել մաքսիմում անկեղծ:

 Մանվելայսօր թատրոնի շատ դերասանների տեսնում ենք  տարբեր սիթքոմներում եւ սերիալներում,  բայց դուք կարծես թե չեք նկարահանվում, ուզում եմ հասկանալ,  հարմարառաջարկներ չկա՞նթե դուք եք որոշում կայացրել   չնկարահանվել սերիալներում:

-Եթե ասեմ առաջարկներից միանշանակ հրաժարվում եմ, կստեմ, բայց որ ասեմ երազում եմ նկարահանվել սիթքոմներում, էլի կստեմ: Առաջարկներ լինում են, լինում են դեպքեր, որ չեմ համապատասխանում, լինում են, որ հրաժարվում եմ: Այսօր մի խնդիր կա՝ սերիալ նկարող ռեժիսորը երեւի ժամանակ չունի հետաքրքրվելու, թե օրինակ Մանվել Խաչատրյանը ինչպիսի դերասան է, ինչ դերերում է խաղացել, ինչի է ընդունակ… Կարծում եմ, որ ռեժիսորը պետք  է փնտրի, գտնի իր դերասանին, իսկ լուրջ, իրական դերասանը թատրոնում է, ոչ թե փողոցում: Իրական, լուրջ դերասանը կարող է ժամանակ չունենալ ֆոտոշարքեր անել, գնալ քասթնիգ ստուդիաներ:

Համապատասխանաբար,  կցանկանայի տեղեկանալ նաեւ,  թե գեղարվեստական ֆիլմերում նկարահանվելու  պլաններ չկա՞ն արդյոք:

Մի ռեժիսոր կար, որ շատ էի ուզում իր մոտ նկարվել: Խոսքը Լիլիթ Մովսիսյանի մասին է, եւ ի ուրախություն ինձ, ցանկությունս իրականացավ 2013թ-ին. նկարահանվեցի նրա «Կուչո» ֆիլմում, որտեղ մասնակցում էին պրոֆեսիոնալ մարդիկ՝ Լիլիթ Մովսիսյանը, Արսեն Գրիգորյանը, Լուսի Աբդալյանը: Այստեղ ստացա աննկարագրելի հաճույք, բավականություն, դրական էմոցիաներ, իսկ հիմա սպասում եմ նկարահանման հրապարակում նորից հանդիպել Լիլիթ Մովսիսյանին. հուսամ կգա այդ օրը:

Մանվելվստահաբարշատերը կհիշեն «Թիվ 5» խումբը եւ Ձեզ այդ թվում,  հետաքրքիր է խմբի անդամների հետ կապը շարունակվո՞ւմ է մտադրություն չկա՞   այն կրկին վերականգնելու:

Խումբը վերականգնելու մտադրություն չկա, բայց տղաների հետ կապը շարունակվում է, որովհետեւ մեր մեջ կա ընկերություն, ապրած տարիներ, երջանիկ օրեր, վերելքներ ու պարտություններ. Շատ եմ հարգում բոլորին, եւ կարծում եմ, որ դա փոխադարձ է:

 Սովորաբարերբ խմբերը ցրվում եներգիչները սկսում են առանձին գործել,  ինչը չեղա Ձեր պարագայումինչո՞ւ,  գուցե երգարվեստում միայնակ գործելու ծրագրեր  կա՞ն:

Ես ինձ երբեք երգիչ չեմ համարել ու նույն կերպ երգիչներ չեմ համարում նաեւ այսօրվա շոու բիզնեսի շատ կատարողների: Իմ տեղը թատրոնն է, այստեղ ես տանն եմ, իսկ երգարվեստ հյուր էի գնացել, որտեղ մի փոքր մնալով, հեռացա ճիշտ այն պահին, երբ պետք էր արդեն 6/8 չափի արաբաթուրքական երաժշտություն ներկայացնել:

Նյութը` սկզբնաղբյուր կայքում

Վերահրապարակումներում` մտքերն ու ինֆորմացիան կարող են չհամընկնել խմբագրության տեսակետի հետ: Ձեր տեսակետը կամ հերքումը կարող եք ուղարկել info@asekose.am-ին
Շոու-բիզնես ավելին