▲ Դեպի վեր

lang.iso lang.iso lang.iso

Սա իմ ամենահիշարժան նվերներից մեկն է, որը կուղեկցի ինձ ողջ կյանքի ընթացքում. Ծովինար Մարտիրոսյան

Դիտեք նաև՝

Life.panorama.am-ը գրում է. Երեկ՝ հունվարի 18-ին, դերասանուհի Ծովինար Մարտիրոսյանը նշել է ծննդյան 31-րդ տարեդարձը:

«Իմ ծննդյան տարեդարձները գրեթե միշտ շատ ուրախ են անցնում՝ շնորհիվ ամուսնուս եւ ընկերներիս: Նախ պետք է ասեմ, որ տոնական օրը սկսված էր դեռ հունվարի 17-ի գիշերը, երբ կեսգիշերը մեկնարկելուն պես մեր տուն եկան ընկերներս եւ գրեթե մինչեւ լույս միասին մի լավ ուրախացանք: Իսկ արդեն երեկ առավոտյան ուրախ օրս ապահովեցին ուսանողներս, երբ եկա Գ. Սունդուկյանի անվան ազգային ակադեմիական թատրոնին կից գործող Վարդան Աճեմյանի ստուդիա. ուսանողներս տոնական տորթով, հրավառություններով ու նվերներով ինձ էին սպասում ու հավատացեք, նրանց՝ նման անակնկալը ինձ շատ էր ուրախացրել եւ հուզել: Դե իսկ տոնական օրն էլ երեկոյան իր շարունակությունը ունեցավ արդեն մեր տանը»,- կայքի հետ զրույցում պատմել է դերասանուհին:

Ի դեպ, Ծովինարը նկատել է, որ երեկ ծննդյան օրվա հետ կապված կարգախոս է ունեցել. «Որոշեցինք տարդարձս տանը նշել, ու մի կարգախոս էի հայտարարել ինձ համար՝ «Ով ինձ հիշում եւ սիրում է, իմ տան դռները բաց են Ձեզ համար»: Նման կերպով ոչ մեկին չէի հրավիրել, բայց միաժամանակ բոլորին էի հրավերք արել»,- նշել է նա:

Ստացած նվերներից եւ շնորհավորանքներից Ծովինար Մարտիրոսյանը ամենաշատը տպավորված է ամուսնու եւ մեծ որդու վերաբերմունքից.

«Նախ գիշերը՝ 00:00-ին մեծ որդիս՝ Անրին, կողքի ննջասենյակից ինձ հաղորդագրություն ուղարկեց, որտեղ գրված էր «Մամա ջան, շնորհավորում եմ, քեզ նվիրում եմ իմ սիրտը», իսկ առավոտյան գնացել էր եւ ինձ համար հարդարման պարագաներ էր գնել որպես նվեր: Դե իսկ ամուսնուս անակնկալն էլ, ինչպես միշտ, ցնցեց ինձ,- նշել է դերասանուհին ու մանրամասնել Նարեկ Հայկազյանի անակնկալի մասին,- ամուսինս միշտ էլ շատ ճաշակով է եղել, բայց, միեւնույն է, ինձ անընդհատ զարմացնում են նրա մտքերը: Նարեկն ինձ նվիրել էր իմ դիմապատկերով 3D նկար, այն ձեռքի աշխատանք էր: Սա իմ բոլոր ծննդյան օրերի ամենահիշարժան նվերներից մեկն է, որը կուղեկցի ինձ ողջ կյանքի ընթացքում»,- պատմել է Ծովինարը:

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

Դերասանուհու ծննդյան խորհրդանշական երազանքների մեջ ոչ միայն նոր խնդրանքներն են տեղ գտնում, այլեւ ունեցածի պահպանումը.

«Ես հրաշալի ընտանիք ունեմ եւ երջանիկ եմ, որ ծննդյանս օրը, երազանքներ մտապահելիս, Աստծուն խնդրում էի ոչ թե անձնական կյանքում փոփոխություններ, այլ պահպանում այն, ինչ ունեմ: Երազում եմ, որ բոլորս առողջ լինենք, ուզում եմ խաղաղ տեսնեմ իմ երկիրը, որ մեր զինվորներն այլեւս չզոհվեն, ուզում եմ բոլորիս տանը ուրախություն լինի, որ աղքատությունը վերանա: Երազանքներիս մեջ կարեւոր տեղ ունի այն, որ կցանկանամ մեր պետական այրերը մի փոքր ավելի մտածեն մեր ժողովրդի մասին, այսօր մեր ժողովուրդը իսկապես վատ վիճակում է գտնվում»,- նշել է հոբելյարը:

 

Ամբողջական նյութը՝ սկզբնաղբյուր կայքում

Վերահրապարակումներում` մտքերն ու ինֆորմացիան կարող են չհամընկնել խմբագրության տեսակետի հետ: Ձեր տեսակետը կամ հերքումը կարող եք ուղարկել info@asekose.am-ին
Շոու-բիզնես ավելին