▲ Դեպի վեր

lang.iso lang.iso lang.iso

Հիմա սիրո մասին չեմ կարող մտածել, ինձ փարատողները միայն երգն ու դուստրս են. Աիդա Սարգսյան

Երգչուհի Աիդա Սարգսյանը, ով Ամանորի նախօրեին ներկայացավ նոր` «Հարսանեկան շարան» երգով, Սուրբ Սարգսի տոնին էլ հանդիսատեսի դատին հանձնեց թեմատիկ երգ, այժմ պատրաստում է նոր գործ` բոլորովին այլ, նոր ոճում. «Դա դիսկո ոճի ստեղծագործություն է, որը համապատասխանում է այսօրվա երիտասարդների ճաշակին, ավելի ռիթմիկ է ու թեթեւ»,-«Ժողովուրդ»-ին պատմեց Աիդան: Նա նաեւ տեղեկացրեց, որ պատրաստվում է փետրվարին մեկնել ԱՄՆ եւ մասնակցել համերգային ծրագրի: Երգչուհին խոստովանեց, որ այսօր հայկական երգարվեստում անհասկանալի պասիվ վիճակ է. «Եթե ժամանակին երգիչները չէին հասցնում մասնակցել համերգների, բոլորն էին զբաղված` սկսնակից մինչեւ փորձառու, ապա այսօր այդ առումով շարժ չկա, հեռանկար չկա, դոփում ենք տեղում: Եթե նկատել եք` այսօր երաժշտական հաղորդումներն էլ են քչացել»: Նրա խոսքով` ստեղծված դրության մեջ ինքը հույսը դրել է արտերկրից ստացվող հրավերների վրա: «Ես ինքս շատ ցավում եմ այս իրավիճակի համար: Փաստորեն, հիմա ավելի շատ արտերկրի համար եմ համերգներ ունենում, այնինչ նախկինում ես իմ երկրում համերգների դիմաց լավ վարձատրվել եմ, իսկ այսօր բոլոր առաջարկները վերաբերում են միայն բարեգործական համերգներին, ու կապ չունի` առաջարկողը որքանով է վճարունակ: Բայց չէ՞ որ բարեգործական համերգն իր տեղն ունի, վճարովին` իր: Իսկ եթե ես չկարողանամ գումար վաստակել, ինչպե՞ս եմ առաջ գնալու»,-անկեղծացավ նա: 

Armlur.am-ը գրում է. Երգչուհի Աիդա Սարգսյանը, ով Ամանորի նախօրեին ներկայացավ նոր` «Հարսանեկան շարան» երգով, Սուրբ Սարգսի տոնին էլ հանդիսատեսի դատին հանձնեց թեմատիկ երգ, այժմ պատրաստում է նոր գործ` բոլորովին այլ, նոր ոճում. «Դա դիսկո ոճի ստեղծագործություն է, որը համապատասխանում է այսօրվա երիտասարդների ճաշակին, ավելի ռիթմիկ է ու թեթեւ»,- պատմեց Աիդան:

Նա նաեւ տեղեկացրեց, որ պատրաստվում է փետրվարին մեկնել ԱՄՆ եւ մասնակցել համերգային ծրագրի: Երգչուհին խոստովանեց, որ այսօր հայկական երգարվեստում անհասկանալի պասիվ վիճակ է.

«Եթե ժամանակին երգիչները չէին հասցնում մասնակցել համերգների, բոլորն էին զբաղված` սկսնակից մինչեւ փորձառու, ապա այսօր այդ առումով շարժ չկա, հեռանկար չկա, դոփում ենք տեղում: Եթե նկատել եք` այսօր երաժշտական հաղորդումներն էլ են քչացել»:

Նրա խոսքով` ստեղծված դրության մեջ ինքը հույսը դրել է արտերկրից ստացվող հրավերների վրա:

«Ես ինքս շատ ցավում եմ այս իրավիճակի համար: Փաստորեն, հիմա ավելի շատ արտերկրի համար եմ համերգներ ունենում, այնինչ նախկինում ես իմ երկրում համերգների դիմաց լավ վարձատրվել եմ, իսկ այսօր բոլոր առաջարկները վերաբերում են միայն բարեգործական համերգներին, ու կապ չունի` առաջարկողը որքանով է վճարունակ: Բայց չէ՞ որ բարեգործական համերգն իր տեղն ունի, վճարովին` իր: Իսկ եթե ես չկարողանամ գումար վաստակել, ինչպե՞ս եմ առաջ գնալու»,-անկեղծացավ նա: 

նյութը՝ սկզբնաղբյուր կայքում

Վերահրապարակումներում` մտքերն ու ինֆորմացիան կարող են չհամընկնել խմբագրության տեսակետի հետ: Ձեր տեսակետը կամ հերքումը կարող եք ուղարկել info@asekose.am-ին
Շոու-բիզնես ավելին