Այս գարունը «Դետք» խմբի համար նշանավորվելու է ոչ միայն նոր տեսահոլովակների պրեմիերաներով, այլև այն հանգամանքով, որ խումբը ներկայացնելու է իր նոր անդամին:
«Խմբում տեղի է ունեցել փոփոխություն` ի նպաստ մարդկային և երաժշտական կատարելագործման: Չակերտները դեռ չեմ կարող բացել, միայն կասեմ, որ «Դետք»-ի նոր անդամին լսարանը կտեսնի նոր տեսահոլովակի միջոցով»,-Asekose.am-ի հետ զրույցում ասաց «Դետք»-ի պրոդյուսեր Արման Ամպը:
Վերջինս նաև հավելեց, որ առաջիկայում «Դետք»-ը ներկայացնելու է երկու նոր տեսահոլովակ.
«Առաջին տեսահոլովակը նկարահանվել է այն երգի հիման վրա, որը ձոնված է Պարույր Սևակին: Ի դեպ, այդ երգը լսարանին ներկայացրել էինք տարեվերջին, երբ Արամ Խաչատրյան համերգասրահում տեղի էր ունեցել մեր «Թռանք #Երևան» տեսահոլովակի շնորհանդեսը:Մյուս երգի և տեսահոլովակի մասին դեռ չեմ ցանկանում խոսել: Հավելեմ, որ առաջին տեսահոլովակի պրեմիերան, հավանաբար, կկայանա մարտ ամսին»,-իր խոսքը եզրափակեց Արման Ամպը:
Հավելենք, որ «Դետք»-ի կազմում հանդես են գալիս Արման Պետրոսյանը և Արեգ Շահինյանը: Խումբը ձևավորվել է 2015 թ. հունվարից, իսկ ապրիլին ներկայացրել է իր առաջին` "Forevermore" տեսահոլովակը, որը նվիրված էր Հայոց ցեղասպանության 100-րդ տարելիցին:
Հեղինակ` Լիլիթ Հակոբյան
Կարդացեք նաև` Մենք համարձակվեցինք դա անել. հայկական շոու բիզնեսի նոր «հետևողները»