▲ Դեպի վեր

lang.iso lang.iso lang.iso

Լկտի բառապաշարով նախկին մատուցողուհի… Աննա Գրիգորյանին ուղղված մեդադրանքների և նրա պատասխանի մասին

 

 

 

 

 

 

 

Երեկ համացանցում հայտվել էր մի հրապարակում, որը վերաբերում էր մոդել, դերասանուհի Աննա Գրիգորյանին: Տվյալ նյութի հեղինակն անդրադարձել էր Աննայի միկրոբլոգում տեղադրված լուսանկարներից մեկի տակ արված մեկնաբանությանը, որն արվել էր հենց մոդելի կողմից. «Համարդ գրի, հարցերդ լուծեմ, այ հոգնած»,- գրել էր Աննա Գրիգորյանը: Վերընշված մեկնաբանությունը համացանցային օգտատերերի շրջանում լայն քննարկումների առիթ հանդիսացավ: Նրանցից մի քանիսն անդրադարձան Աննայի, ինչպես իրենք էին նշում, տհաճ խոսելաոճին, իսկ ոմանք էլ հիշեցին տարիներ առաջ Աննայի՝ մատուցողուհու աշխատանքը՝ գրելով, որ դեռ այդ ժամանակվանից Աննան աչքի չի ընկել իր կիրթ պահվածքով.

«Այո, Աննան տարիներ շարունակ մատուցողուհի է եղել Երևանի սրճարաններից մեկում ու ասեմ՝ առանձնապես չի փայլել իր դաստիարակված խոսքով և կոկիկ վարքով…մանրամասների հարցում լռում եմ՝ չցանկանալով վնասել նրան… ու այն, որ այսօր արդեն դերասանուհի Աննան իրեն թթու խոսք ասած երիտասարդին պատասխանում է  «Համարդ գրի, հարցերդ լուծեմ, այ հոգնած» տեքստով ու իրեն վատ է պահում շրջապատում, բնական է…»,- նշվում է այսօր համացանցում հայտված հրապարակման մեջ:

Տվյալ թեմայի շուրջ մեկնաբանություն ստանալու նպատակով Asekose.am-ը փորձեց կապ հաստատել մոդել Աննա Գրիգորյանի հետ, ով, տեղեկանալով, որ իրեն լրագրող է զանգահարում, անմիջապես տվեց հետևյալ պատասխանը.

«Զանգահարեք իմ մենեջերին»,- ասաց մոդելը:

Asekose.am-ի այն հարցին, թե արդյո՞ք նպատակահարմար է այս թեմայի առնչությամբ մեկնաբանություն ստանալ իր մենեջերից, Աննան պարզապես անջատեց հեռախոսը:

Իսկ երբ փորձեցինք կրկին զանգահարել Աննային՝ պարզելու, թե ինքը որքանո՞վ է ճիշտ համարում լսափողը նման կերպ անջատելը, մոդել, դերասանուհին այս անգամ գերադասեց առհասարակ չվերցնել հեռախոսը:

Asekose.am-ի նյութերի հետ կապված Ձեր տեսակետը, պարզաբանումը կամ հերքումը կարող եք ուղարկել info@asekose.am-ին․ այն անմիջապես կզետեղվի կայքում
Շոու-բիզնես ավելին