▲ Դեպի վեր

lang.iso lang.iso lang.iso

Ոչ մի դիետա միայն ջրով չի սահմանափակվում. Խորհուրդներ՝ դիետոլոգ Վարդանուշ Պետրոսյանից

Ոչ մի դիետա միայն ջրով չի սահմանափակվում. Խորհուրդներ՝ դիետոլոգ Վարդանուշ Պետրոսյանից

Life.panorama.am-ը գրում է.

Դիետոլոգ Վարդանուշ Պետրոսյանը խոսել է ջրի օգտակարության, դրա ճիշտ օգտագործման եւ չափաքանակի մասին:

Մասնագետը մեզ հետ զրույցում նախ առանձնացրեց օրգանիզմում ջրի նշանակությունն ու օգտակարությունը.

«Ջուրը միայն օգուտ կարող է բերել, դրանից վնասներ չեն առաջանում: Ջուրը կյանք է եւ կենդանի ամեն մի օրգանիզմ, այդ թվում մարդը, երբ ծնվում է, մոտ 80-90 տոկոս կազմված է լինում հենց ջրից եւ ինչքան մարդ մեծանում է, ծերանում, այնքան օրգանիզմում ջրի քանակը նվազում է: Հենց սրա համար էլ կյանքն անվանում են ջրի համար պայքար»,- նշեց դիետոլոգն ու շարունակեց.

«Մեր օրգանիզմում ջրի տոկոսային բաղադրությունը հասնում է մոտ 50-70-ի, ինչքան մենք կկարողանանք երկար պահել ջրի բարձր տոկոսը մեր օրգանիզմում, այնքան ավելի երկար երիտասրադ կմնանք: Ջուրն ակտիվ մասնկացություն ունի օրգանիզմի բոլոր օրգանների բնականոն աշխատանքին, այն մասնակցում է յուրաքանչյուր տեսակի նյութփոխանակությանը»:

Վարդանուշ Պետրոսյանի խոսքով՝ մարդը ջուր պետք է խմի առանց ծարավի զգացումի.

«Ծարավի կենտրոնը սկսում է գրգռվել այն ժամանակ, երբ օրգանիզմը ջրազրկվում է: Առողջ մարդը ծարավի զգացողություն չունի. մարդ ջուր պետք է խմի հասկանալով, որ ջուրն իրեն պետք է, հետեւաբար խորհուրդ է տրվում օրվա ընթացքում հաճախ ջուր խմել ու չսպասել ծարավելուն: Ընդ որում, խոսքը վերաբերում է հենց մաքուր ջրին, այլ ոչ թե առհասարակ հեղուկին»,- նկատեց նա:

Դիետոլոգը հերքեց տարածված կարծիքները, թե ջուրը կարող է նիհարեցնել.

«Իրականում ջուրը չի նիհարեցնում, ջուրն ուղղակի մասնակցում է օրգանիզմի բոլոր տեսակի նյութափոխանակություններին: Ոչ մի նիհարեցնող ու գիրացնող սննդամթերք չկա, կարեւորը դրանց քանակն է, ոչ մի դիետա միայն ջրով չի սահմանափակվում: Ասելով, թե ջրի դիետա ենք պահում, մարդիկ իրենց սննդակարգից հանում են ալյուրը կամ շաքարը, կամ այլ մթերքներ, երեկոյան ժամերի չեն ուտում ու արդյունքում քաշ կորցնելը վերագրում են ջրին, որն այդպես չէ. հիշեք՝ քաշի բոլոր տատանումները լինում են հենց օրգանիզմի փոփոխությունների հետեւանքով:  Քանի որ ջուրը արագացնում է օրգանիզմի նյութափոխանակությունը, կարելի է ասել, որ ջուրն օգնում է, որպեսզի ավելորդ կիլոգրամները հեռու գնան»,- շեշտեց Վարդանուշը:

Զրույցի ընթացքում դիետոլոգն անդրադարձավ նաեւ ջրի օգտագործման ճիշտ չափաքանակին.

«Ենթադրվում է, որ ամեն առողջ մարդ պետք է օգտագործի իր քաշի չափով 28-30 միլիլիտր ջուր, օրինակ 70 կգ կշռող մարդը մոտավորապես պետք է խմի 2.1 լիտր ջուր»,- նկատեց մասնագետն ու առաձնացրեց բացառությունները.

«Ինչպես յուրաքանչյուր, այնպես էլ այս դեպքում գործում են բացառություններ: Կան մարդիկ, ովքեր ունեն մի շարք հիվանդություններ՝ օրինակ բարձր զարկերակային ճնշում, սիրտ-թոքային անբավարարություն, երիկամային խնդիրներ եւ այլն, նրանց համար ջրի օգտագործումը սահմանափակումներ ունի՝ օրական մինչեւ 1.5 լիտր կամ գուցե ավելի քիչ. Նման դեպքում պարտադիր է հետեւել բժշկի ցուցումներին: Միաժամանակ կան դեպքեր, երբ պարտադրվում է ջրի օգտագործումը ավելացնել, օրինակ՝ շոգ եւ չոր եղանակային պայամաններում, սպորտսմեններին ու առհասարակ բոլոր նրանց, ովքեր համեմատաբար շատ են քրտնում ու ջուր կորցնում»,- հավելեց նա:

Նյութն ամբողջությամբ՝ սկզբնաղբյուր կայքում

Asekose.am-ի նյութերի հետ կապված Ձեր տեսակետը, պարզաբանումը կամ հերքումը կարող եք ուղարկել info@asekose.am-ին․ այն անմիջապես կզետեղվի կայքում
Շոու-բիզնես ավելին