▲ Դեպի վեր

lang.iso lang.iso lang.iso

Հայ և արտասահմանյան հայտնիներ, ովքեր նման են ոչ միայն արտաքինով, այլ նաև...

BlogNews-ը ներկայացրել է հայ և արտասահմանյան մեդիաների հայտնի մի քանի դեմքերի ճակատագրեր, որոնց նմանությունը ուղղակի ապշեցնում է.

Արփինե Հովհաննիսյան - Ամալ Քլունի

Ասել, որ արտաքնապես այս երկու գեղեցկուհիները նման են՝ նորություն չի լինի… նորություն չէ նաև այն, որ նրանց երկուսի մասնագիտական գործունեությունը արդարադատության ոլորտում է: Ինչպես Արփինեն, այնպես էլ  Ամալը դեռ պատանեկան տարիներից են լրջորեն զբաղվում իրավագիտությամբ, մարդու հիմնարար իրավունքների և ազատությունների խնդիրներով: Երկուսն էլ հայտնի են ՄԻԵԴ-ում իրենց ազդեցիկ ու գրագետ զեկույցներով:  Այս երկու հմայիչ ու  գեղեցիկ կանայք, սակայն, ունեն ևս մեկ ապշեցուցիչ նմանություն: Նրանց մասնագիտական գործունեությունը, որը ոչ մի աղերս չունի շոու-բիզնես հասկացության հետ, չի խանգարում նրանց լինել  հասարակության ուշադրության կենտրոնում՝ որպես  գեղեցիկ, նորաձևություն թելադրող , ցանկալի կին:

Անահիտ Սիմոնյան - Վիկտորիա Բեքհեմ

Անահիտի ու Վիկտորիայի  արտաքին նմանությունը ևս ակնհայտ է: Սակայն գլխավոր նմանությունը, որ կապում է այս երկու կանանց, ոչ թե արտաքինն է, այլ այն, որ երկուսն էլ սկսել են իրենց գործունեությունը որպես երգչուհի, իսկ հետո  շարունակել որպես դիզայներ-մոդելավորող:  Հաջորդ  նմանությունը ճակատագրերի միջև այն է, որ նրանց երկուսի ամուսիններն էլ բավականին կայացած տղամարդիկ են եղել արդեն իսկ մինչև ամուսնությունը: Անահիտ Սիմոնյանն էլ Վիկտորիա Բեքհեմի նման երբեք չի դադարում լինել ամուսնու երկրպագուհիների ուշադրության կենտրոնում: Իսկ դա միշտ չէ, որ հաճելի է, նամանավանդ երբ խոսքը չարախոսություններին է հասնում:

Նազենի Հովհաննիսյան - Թինա  Կանդելակի

Հայկական արյուն. ոչ, սա չէ այս երկու հեռուստադիվաներին կապող միակ բանը: Ինչպես Թինան, այնպես էլ Նազենին  հեռուստադիտողին նախ և առաջ հայտնի են որպես ինտելեկտով, հումորի «լավ» զգացումով   ու  բարձր պրոֆեսիոնազիմով հաղորդավարուհիներ: Նրանք ամենուր սիրված են ու սպասված: Ցանկացած նախագիծ, որը առնչվում է այս կանանց հետ, դատապարտված է հաջողել ու լավագույն վարկանիշը հավաքել այդ պահին գոյություն ունեցող բոլոր մյուս նախագծերի կողքին: Այս երկու կանայք  ունեն նաև  ընդհանուր նախասիրություններ. նրանք երկուսն էլ զբաղվում են յոգայով՝ ընդ որում շատ լուրջ, հետևում են առողջ ապրելակերպի բոլոր կանոններին,  զբաղվում են բարեգործությամբ:

Սոս Ջանիբեկյան - Ջասթին Թիմբերլեյք

Այս երկու տղամարդկանց կայացումը որպես աստղ տեղի է ունեցել մեր աչքերի առաջ: Մենք նրանց հետևում ենք վաղ պատանեկությունից ու կայացման ողջ ճանապարհը հիշում ենք երևի թե շատ ավելի լավ, քան իրենք: Թե՛ Ջասթինը և թե՛ Սոսը հայտնի սրտակերներ են, ընդ որում երկուսի կնմոլի համբավը չի խանգարում նրանց ամեն անգամ ավելի գեղեցիկ ու կայացած ընկերուհիներ ունենալ:  Սակայն ի  տարբերություն շուբիզնեսյան աղմկոտ ու սկանդալային բաժանումների, այս երկուսին միշտ հաջողվում է հարաբերություններին վերջ դնել նախ՝ առաջինը, և հետո՝ անաղմուկ ու բարի-դրացիական տրամադրությամբ:  Սոսն էլ Ջասթինի պես հաճախակի է շոկի ենթարկում իր երկրպագուներին՝ սոցցանցերում բավականին անկեղծ ու  հանդուգն գրառումներով: Նրանք երկուսն էլ չեն սիրում սափրվել, սիրում են երկար քնել ու կամակոր են: Բայց և այնպես, այս ամենը չի խանգարում նրանց տարիներ շարունակ մնալ ամենցանկալի փեսացուների շարքում: 


Ամբողջական նյութը՝ սկզբնաղբյուր կայքում

Վերահրապարակումներում` մտքերն ու ինֆորմացիան կարող են չհամընկնել խմբագրության տեսակետի հետ: Ձեր տեսակետը կամ հերքումը կարող եք ուղարկել info@asekose.am-ին
Շոու-բիզնես ավելին