▲ Դեպի վեր

lang.iso lang.iso lang.iso

Ախպոր պես... Սիլվա Հակոբյանի հոր մեկնաբանությունը՝ դստեր բաժանության վերաբերյալ

 

«Ախպոր պես եկեք վերջ դնենք այս թեմային ու չխոսենք այս ամենի մասին: Այն, ինչ պետք էր, Սիլվան խոսել ու ներկայացրել է: Պետք չէ մտնել մարդու ու մատանու արանքը: Ինչ եղել, եղել է, չեմ ցանկանում դա համաշխարհային բան սարքել, ինչ արել, արել են. իրենք են որոշողը: Ես պատասխանատու չեմ այդ թեմայով որևէ մեկնաբանություն տալ»,-Asekose.am-ին հայտնեց Սիլվա Հակոբյանի հայր Հակոբ Հակոբյանը` անդրադառնալով դստեր բաժանմանը:

Իսկ այն նկատառմանը, որ ամիսներ առաջ ինքը, ով, միաժամանակ, նաև Սիլվայի պրոդյուսերն է, մեր թղթակցի հետ զրույցում ոչ հերքել, ոչ հաստատել էր արդեն բաժանման մասին պտվվող խոսակցությունները, Հակոբ Հակոբյանը նշեց.

«Այդ ժամանակ չգիտեմ, թե ինչ է եղել: Միայն գիտեմ, որ վերջերս է հաստատվել նշանադրությունը չեղյալ համարելու իրենց որոշումը»:

Հավելենք, որ նախկինում բաժանման խոսակցությունները հերքել էր նաև Սիլվայի արդեն նախկին սիրելին` Դավիթ Ազարյանը, սակայն երեկ Asekose.am-ի հետ զրույցում հաստատել էր դա` ասելով հետևյալը.

«Մենք այլևս չենք ուզում տվյալ թեմայի շուրջ խոսել: Այդ թեման մեզ համար փակ է ու անցած»:

Նշենք նաև, որ իր բաժանման վերաբերյալ առաջինը խոսել է հենց Սիլվա Հակոբյանը` հաստատելով, որ նշանադրությունը չեղյալ է հայտարարվել:

 

 

 

 

 

 

Հեղինակ՝ Աննա Հարությունյան

Asekose.am-ի նյութերի հետ կապված Ձեր տեսակետը, պարզաբանումը կամ հերքումը կարող եք ուղարկել info@asekose.am-ին․ այն անմիջապես կզետեղվի կայքում
Շոու-բիզնես ավելին