▲ Դեպի վեր

lang.iso lang.iso lang.iso

Արտաշ Ասատրյանն արդեն դասվում է բիզնեսմեն աստղերի թվին

Life.panorama.am-ը գրում է. Ճանաչված երգիչ Արտաշ Ասատրյանը այլեւս դասվում է հայկական շոու բիզնեսի բիզնեսմեն աստղերի թվին: 

Մեր տեղեկություններով՝ երգիչը վերջերս ռեստորան է գնել ու այսուհետ կզբաղվի ռեստորանային բիզնեսով:  Մենք կապ հաստատեցինք Արտաշ Ասատրյանի հետ, ով հաստատեց տեղեկությունն ու նշեց.

«Արդեն 35 տարի է Երեւան-Էջմիածին մայրուղու վրա գործում է հայտնի «Մուսալեռ» ռեստորանային համալիրը, որն այս տարիներին տարբեր սեփականատերեր է ունեցել, իսկ վերջերս ըներներիս հետ միասին որոշեցինք գնել այն ու էլ ավելի ծաղկեցնել: Օրեր առաջ բացեցինք ռեստորանի բացօթյա սրահը, որը մեր քաղաքացիների ու տուրիստների համար ամռանը հիանալի ժամանցի կենտրոն կլինի: Սեփականատերը միայն ես չեմ, սա ընկերական բիզնես է»:

Արտաշ Ասատրյանի խոսքով՝ ռեստորանում կերգեն հայտնի ու սիրված երգիչներ, այցելուները պարբերաբար կարող են տեսնել նաեւ նրան.

«Ռեստորանում հաճախ երգել չեմ կարողանա, բայց կփորձեմ հնարավորինս ներկայանալ ու բարձր պահել մեր այցելուների տրամադրությունը»,- հավելեց նա:

Արտաշ Ասատրյանը վստահեցրեց, որ սա իր առաջին բիզնեսն է, հետաքրքրվելով, թե փորձ չունենալով ու երկրից հաճախակի բացակայելով ինչպե՞ս է կարողանալու համակարգել բիզնեսի հետ կապված աշխատանքները, երգիչը նկատեց.

«Մենք ունենք մենեջերներ, մարդիկ, ընկերներ ովքեր ավելի գրագետ ու ճիշտ կզբաղվեն այդ ախատանքով: Միաժամանակ պետք է նկատել, որ երգիչները. հաճախակի կորպորատիվ համերգներ տալով, կարողանում են հմտանալ ու գիտելիքներ ձեռք բերել ռեստորանային բիզնեսի վերաբերյալ: Ինքս եղել եմ աշխարհի տարբեր ռեստորաններում ու քիչ թե շատ տեղյակ եմ այս բիզնեսի ներքին խնդիրներին»:

Նյութը`սկզբնաղբյուր կայքում

 

Վերահրապարակումներում` մտքերն ու ինֆորմացիան կարող են չհամընկնել խմբագրության տեսակետի հետ: Ձեր տեսակետը կամ հերքումը կարող եք ուղարկել info@asekose.am-ին
Շոու-բիզնես ավելին