Life.panorama.am-ը գրում է.
Կայքն առաջինն է պատմել է, որ երգչուհի Մաշա Մնջոյանը, ով մայիսի 14-ին Ստոկհոլմում կայացած «Եվրատեսիլ-2016»-ում Հայաստանը ներկայացնող Իվետա Մուկուչյանի բեք-վոկալիստներից մեկն էր, մրցույթի ավարտից հետո հայաստանյան պատվիրակության հետ չի վերադարձել Հայաստան, այլ գնալով Մոսկվա՝ անմիջապես մեկնել է Սիդնեյ, ուր պետք է մասնակցեր ավստրալական «X-Factor» նախագծին:
Մաշա Մնջոյանը դեռ շարունակում է մնալ այնտեղ, կրկին կայքի հետ զրույցում նա պատմեց, որ այս պահին նախագծին մասնակցելու համար մուտքի արտագրի հետ կապված խնդիրներ ունի.
«Անկեղծ ասած՝ դեռ սպասում եմ վերջնական որոշման, քանի որ խնդիրներ առաջացան մուտքի արտագրման հետ: Իմ ներկայիս վիզան թույլ չի տալիս հանդես գալ իրենց հանրային հեռուստատեսությամբ, իսկ «X-Factor» նախագիծը վեց շաբաթ տեւողություն ունի, որը ցուցադրվում է այստեղի կենտրոնական հեռուստաալիքով: Այս պահին շարունակվում են բանակցություններ ընթանալ գլխավոր պրոդյուսերի հետ, քանի որ վիզայի ձեւը փոխել ուղղակի հնարավոր չէ. առայժմ հույսով սպասում եմ»,- նշեց Մաշան ու պատմեց, որ սպասման ընթացքում ժամանակը հենց այնպես չի վատնում, փոխարենը պատրաստվում է Սիդնեյում համերգներով հանդես գալ.
«Այս ընթացքում, երբ նախագծում իմ մասնակցության վերաբերյալ վերջնական որոշում կկայացվի, պատրաստվում եմ Սիդնեյի լավագույն բենդերից մեկի հետ իմ երկու սոլո համերգներին: Առաջինը կկայանա հուլիս 28-ին՝ «The Basement» հայտնի ակումբում: Այստեղ անգլախոս հանդիսատեսի համար կներկայանամ, որտեղ նաեւ մի քանի հայկական երգ կներկայացնեմ: Իսկ երկրորդ համերգն արդեն հայ համայնքի համար կլինի, բայց կներկայանամ նույն բենդով»,- պատմեց Մաշան ու հավելեց.
Առավել մանրամասն՝ սկզբնաղբյուր կայքում