▲ Դեպի վեր

lang.iso lang.iso lang.iso

Բռնել էին բկից, պատրաստ էին սպանել ու չէին նայում, որ կողքները կին է,երեխեք են…

Հաղորդավարուհի Լուսինե Բադալյանն իր ֆեյսբուքյան էջում գրում է.

«Դուք ուզում եք հեղափոխություն մի երկրում, որտեղ գիշերվա ժամը 2։40 , այ հենց հիմա , բնակելի շենքերի արանքում 2 թանկարժեք մեքենայով լակոտներ երաժշտությունը մինչև վերջ բարձրացրած մի 20 տարեկան ծտերի հետ խմում ու լկստվում են շատ բարձր, ու ոչ ոք դուրս չի գալիս կարգի հրավիրի ( չէ ես լաչառությունս դրեցի, դա հարց չի, իմ երեխեքի անդորրը ոչ ոք իրավունք չունի խանգարի, ում լակոտը լինի) , մի երկրում, որտեղ մի քանի օր առաջ մեքենան եսիմքանիսի տակ վարող լակոտները հարձակվեցին տաքսիստի վրա, որ քիչ էլ մնում դիմացները դուրս գար,գոռում էին " դու գիտե՞ս ես ով եմ , վերջին հայհոյանքներն էին տալիս իրենց պապիկի տարիքի մարդուն, բկից բռնել էին, պատրաստ էին սպանել ու չէին նայում, որ կողքները կին է ,երեխեք են, վախենում են,ու էլի ոչ ոք չխառնվեց, էլի ես միջամտեցի, խեղճ երեխեքիս 2 օր սթրեսսից հանում էի, էնպես էին վախեցել ու էսպես անվերջ կշարունակեի, եթե հավես ունենայի .... այ սա է մեր եկող սերունդն ու վախեցած հին սերունդը, հարուստների անգրագետ , հղփացած լակոտներն ու դրանց տուժածները .... և մնացած ծախված ու դեռ չծախված հատվածը»:

Վերահրապարակումներում` մտքերն ու ինֆորմացիան կարող են չհամընկնել խմբագրության տեսակետի հետ: Ձեր տեսակետը կամ հերքումը կարող եք ուղարկել info@asekose.am-ին
Շոու-բիզնես ավելին