▲ Դեպի վեր

lang.iso lang.iso lang.iso

Թող չսպասեն, որ ինձ էլի սերիալում կտեսնեն. Տիգրան Մակարյան

Armlur.am-ը գրում է. Արդեն տեւական ժամանակ է` «Հրեշտակների դպրոցը» հեռուստասերիալից հայտնի դարձած դերասան Տիգրան Մակարյանն էկրաններին չի երեւում: Սերիալի ավարտից ի վեր նրան` որպես դերասան, տեսել ենք միայն «Անավարտ թռիչք» գեղարվեստական ֆիլմում (2015թ.): Այդուհանդերձ, Տիգրանը հասցրել է ձեռք բերել երկրպագուներ, որոնք անհանգստացած են նրա կարիերայի ճակատագրով: «Ժողովուրդ»-ը պարզել է` որտեղ է այժմ դերասանը, ինչով է զբաղված, եւ արդյոք հույս կա, որ նրան կրկին կտեսնենք էկրաններին:

-Տիգրա՛ն, այս պահին որպես դերասան որեւէ զբաղվածություն ունե՞ք: Հնարավո՞ր է` Ձեզ առաջիկայում տեսնենք նոր նախագծի շրջանակում, նոր կերպարում:

-Ո՛չ, այժմ ոչ մի նման պլան չունեմ: Իհարկե, եղել են տարբեր առաջարկներ, սակայն ինչ-ինչ պատճառներով համագործակցություն տեղի չի ունեցել: Այս պահին չեմ կարող խոստանալ, որ ինչ-որ ժամանակ հետո կլինեմ էկրանին: Փոխարենը զբաղված եմ իմ երկրորդ մասնագիտությամբ. արդեն ութ տարի է` աշխատում եմ համակարգչային գրաֆիկայի ոլորտում:

-Ամեն դեպքում, Դուք ունեք երկրպագուներ, որոնք սպասում են Ձեր վերադարձին:

-Թող նրանք չսպասեն, որ ինձ էլի հեռուստասերիալում կտեսնեն. դա ինձ համար չէ: Սերիալային ոլորտը, համենայն դեպս, Հայաստանում, ինձ չի գոհացնում:

-Բայց դուք նկարահանվել եք սերիալում, հետո ի՞նչ պատահեց:

-Այո՛, բայց անցնում է ժամանակ, մտքափոխվում ես: Եթե մի անգամ նկարահանվել ես, դա չի նշանակում, որ ամբողջ կյանքում պետք է շարունակես այդ ուղին: Եթե առաջիկայում հանդես գամ որեւէ նախագծում, դա կլինի միայն գեղարվեստական ֆիլմ: Հարմար առաջարկ լինի, մեծ սիրով կընդունեմ այն:

-Դերասանական կարիերայից կտրվելը, ամեն դեպքում, դժվար չէ՞ր:

-Որոշ ժամանակ ցանկացած ասպարեզում աշխատելուց հետո այն լքելը, բնականաբար, դժվար է: Իմ պարագայում այնպես ստացվեց, որ դերասանական ասպարեզից կտրվելու ժամանակահատվածը համընկավ համակարգչային գրաֆիկայի ոլորտ մուտք գործելու շրջանի հետ: Այդ ժամանակ հեռուստասերիալը, որտեղ նկարահանվում էի, արդեն մոտենում էր իր ավարտին: Եվ, եթե լինեմ անկեղծ, իմ այս երկրորդ մասնագիտությունը ավելի «սիրել տվեց իրեն», քան առաջինը: 

 

Ամբողջական նյութը՝ սկզբնաղբյուր կայքում

Վերահրապարակումներում` մտքերն ու ինֆորմացիան կարող են չհամընկնել խմբագրության տեսակետի հետ: Ձեր տեսակետը կամ հերքումը կարող եք ուղարկել info@asekose.am-ին
Շոու-բիզնես ավելին