▲ Դեպի վեր

lang.iso lang.iso lang.iso

Ինչ հիմար եմ եղել, որ այսքան տարի հետաձգել եմ. Մերի Ներսիսյան

Life.panorama.am-ը գրում է.

Հաղորդավար, ռեժիսոր Գոռ Պետրոսյանի եւ հաղորդավարուհի Մերի Ներսիսյանի՝ երկրորդ անգամ ծնողներ դառնալու մասին կայքն արդեն պատմել է: Իսկ այսօր՝ փոքրիկի ծնունդից շուրջ երկու ամիս անց, երջանիկ մայրիկը կիսվել  է դստեր հետ առաջին հանդիպման զգացողություններով ու պատմել ընտանեկան անցուդարձի ու աշխատանքային ծրագրերի մասին:

-Մերի, ինչպիսի՞ն էր առաջին հանդիպումը. 9 ամիս սրտի տակ, հետո սպասված հանդիպում՝ի՞նչ զգացիք:

- Կարծում եմ` ամեն տեսակի ապրումի, զգացողության, զգացմունքի մասին քիչ, թե շատ հնարավոր է բառերով պատմել, բայց նորածին փոքրիկի հետ մոր առաջին հանդիպման ապրումները նույնիսկ մայրիկի համար է դժվար լինում վերհիշել, որովհետև թվում է` կխենթանաս երջանկությունից: Միայն այդ ժամանակ ես լիովին արդարացնում գոյությունդ երկրագնդի վրա, գիտակցում ապրելուդ իմաստը: Սառայի ծնվելու վայրկյանից, մտքում թե բարձրաձայն, նույն բան եմ կրկնել` «Ինչ հիմար եմ եղել, որ այս հրաշքի ծնունդը այսքան տարի հետաձգել եմ»:

-Այս շրջանում ի՞նչ մթնոլորտ է տիրում տանը, Ձեր ընտանեկան անցուդարձից կպատմե՞ք:

- Սառայի ծնվելու երջանկությունը բոլորինս է՝ հայրիկինը, քույրիկինը, տատիկներինը, պապիկինը, մեր բոլոր հարազատներինը: Օրս արդեն այլ տրամադրությամբ եմ սկսում, այլ հոտով ու իմաստով: Սառան նոր շունչ բերեց մեր ընտանիք ու մենք հիմա ագահների նման շնչում ենք այն:

-Հետաքրքիր է նաեւ ավագ դստեր վերաբերմունքը փոքրիկ քույրիկին: Որպես ծնողներ՝հավասար ուշադրության բաշխումը ստացվո՞ւմ է

- Էվան խենթանում է քույրիկի համար. նախքան Սառայի ծնունդն էլ վստահ էի, որ խանդի, նախանձի տեսարանների չենք հանդիպելու, բայց որ այսքան շատ ու քնքշանքով կսիրի քույրիկին, չէի պատկերացնում: Մենք էլ մեր հերթին անում ենք ամեն բան, որ մեր ուշադրությունը հավասարապես բաշխվի:

-Մերի, կխնդրեմ պատմել փոքրիկի մասին, ո՞ւմ է նա նման, ի՞նչ առանձնահատկություններունի:

- Ես չեմ սիրում, երբ նորածիններին նմանեցնում են որևէ մեկին: Ես շատ օբյեկտիվ մայրիկ եմ, բայց վստահ փաստում եմ, որ իմ աղջիկը փոքրիկ գեղեցկուհի է՝ կազմավորված, գեղեցիկ դիմագծերով, նրբիկ ու անուշիկ  մի հրեշտակ, ում կարելի է ժամերով նայել ու վայելել: Սառան դեռ 2 ամսական է, բայց ես այս կարճ ժամանակահատվածում հասցրել եմ ճանաչել նրա տեսակը: Ամուսնուս հետ միասին սիրում ենք մեր ճուտիկների ապագան պատկերացնել ու երևակայել. երկու ամսական Սառային արդեն ճանաչելով՝ հստակ գիտենք՝ ով է դառնալու, ինչպիսի ընկերներ է ունենալու, ինչ հետաքրքրություններ և այլն:

-Ասում են, թե ծնողներն ամեն երեխայից հետո մի փոքր փոխվում են. նման փոփոխությունզգացե՞լ եք Ձեր մեջ:

- Չգիտեմ դա փոփխություն է, թե պարզապես հնարավորություն քեզ ավելի լավ ճանաչելու ու հասկանալու հասունացումդ: Սառայի ծնվելուց հետո միայն հասկացա ու գիտակցեցի, որ մեծացել եմ: Երբ ծնվեց Էվան, ընդամենը 22 տարեկան էի՝ վախեր, թրթիռ, խուճապ, հուզմունք, հիմա այդ ամենը չկա, երբեմն նույնիսկ կարոտում եմ այդ զգացողությունները երեխայիս խնամելիս: Եվ սա միայն մեկ ու շատ պարզ օրինակ է: Իմ նման վերաբերմունքի ու մոտեցման արդյունքում՝ Սառան շատ հեշտ ու թեթև հաղթահարեց կյանքի առաջին «բարդ» համարվող ամիսը: Մենք նրան 10 օրականում նույնիսկ ֆոտոսեսիայի ենք տարել, միասին գնումների ենք գնացել, այգիներ և այլուր:

Առավել մանամասն՝ սկզբնաղբյուր կայքում

Վերահրապարակումներում` մտքերն ու ինֆորմացիան կարող են չհամընկնել խմբագրության տեսակետի հետ: Ձեր տեսակետը կամ հերքումը կարող եք ուղարկել info@asekose.am-ին
Շոու-բիզնես ավելին