▲ Դեպի վեր

lang.iso lang.iso lang.iso

Արվեստագետները՝ Արմեն Ամիրյանի մասին

 

 

 

 

 

 

 

 

 

ՀԱՅՄեդիա.am-ը գրում է. Մամուլում շրջանառվող լուրերի համաձայն՝ առաջիկայում մշակույթի նախարարի փոփոխություն է լինելու: Որպես ամենահավանական թեկնածու՝ նշվում է Արմեն Ամիրյանի անունը: Այս առիթով  կայքը կապ է հաստատել մշակույթի գործիչների հետ՝ ներկայացնելու համար նրանց կարծիքն ու գնահատականն Արմեն Ամիրյանի անձի և գործունեության վերաբերյալ:

Կոմպոզիտոր, երգահան և արվեստի վաստակավոր գործիչ Երվանդ Երզնկյանը դրական գնահատական է հնչեցրել.

«Բարձր կարծիք ունեմ նրա մասին: Կարծում եմ, որ եթե երկու-երեք թեկնածու կան, ապա Արմեն Ամիրյանը նրանցից մեկն է, որ կարող է լինել շատ լավ նախարար»: 

Երգիչ, երգահան, ՀՀ վաստակավոր արտիստ Դավիթ Ամալյանն Ամիրյանի գործունեությունը բնութագրել է վճռական և մշակութային՝ հավելելով.

«Բախտ ունեմ Արմեն Ամիրյանի հետ մտերիմ լինելու, և նրան՝ անկախ մտերմության հանգամանքից, վստահում եմ և՛ որպես մարդ, և՛ որպես գործիչ: Անկեղծ ասած շատ ուրախ կլինեմ, սակայն մինչև պաշտոնական հայտարարությունը չլինի,  դեռևս չեմ շնորհավորի: Սպասենք»:


Առավել մանրամասն՝ սկզբնաղբյուր կայքում

Վերահրապարակումներում` մտքերն ու ինֆորմացիան կարող են չհամընկնել խմբագրության տեսակետի հետ: Ձեր տեսակետը կամ հերքումը կարող եք ուղարկել info@asekose.am-ին
Շոու-բիզնես ավելին