▲ Դեպի վեր

lang.iso lang.iso lang.iso

«Ո՞վ պետք է լավ ու վատ երգեցողությունը որոշի, եթե ոչ՝ Արթուր Գրիգորյանն ու Նադեժդա Սարգսյանը». Նադեժդա Սարգսյան

168.am-ը գրում է.

ՀՀ քաղաքացիներիս՝ հարկատուներիս հաշվին պետբյուջեից ֆինանսավորվող Հանրային հեռուստաընկերության՝ Առաջին ալիքի «Ամենակարող երգիչ» նախագծի վերաբերյալ այդ հաղորդաշարի ժյուրիի անդամ, երգչուհի Նադեժդա Սարգսյանն ասել էր՝ նախագիծը նպատակ ունի նպաստելու, որ ռեստորաններում էլ երգեն գրագետ երգիչներ, և կատարվեն գրագետ երգեր, որ նույնիսկ ռեստորանային երաժշտությունը մաքրվի: Կայքը զրուցել է  ՀՀ վաստակավոր արտիստուհի Նադեժդա Սարգսյանի հետ։ 

– Տիկին Սարգսյան, ի՞նչ կասեք Սերգեյ Դանիելյանի գնահատականի մասին։

– Դա իր կարծիքն է, թող այդպես մնա։ Ես իրավունք ունեմ նման բան ասելու, որովհետև արդեն երգիչների քանի՜ սերունդ եմ դաստիարակել։ Իսկ ես վա՞տ եմ երգում, թե՞ լավ, դա իր կարծիքն է, թող մնա իրեն։

– Դուք միշտ հանդես եք եկել երգարվեստի մաքրության պահպանման մասինտարբեր հայտարարություններով, ինչո՞ւ համաձայնեցիք նմանատիպնախագծի ժյուրիի կազմում հանդես գալ։

– Արդեն մի քանի անգամ ասել եմ, որ նախագիծը վատ որակի երգիչներին, ես չեմ ասում՝ բոլորն են վատը, լավերն էլ կան, բայց հենց նման նախագծերում պետք է ասեն՝ երգիչը լա՞վն է, թե՞ վատը։ Մրցութային համակարգ է, որտեղ պետք է հաշվի առնենք ճիշտ երգելը, ճիշտ երգեցողությունը։ Եվ ո՞վ պետք է դա որոշի, եթե ոչ՝ Արթուր Գրիգորյանն ու Նադեժդա Սարգսյանը։ Ինչո՞ւ իրավունք չունենք ասելու՝ դու կարող ես վատ երգել, դու՝ լավ, իսկ եթե վատ է, խնդրում ենք՝ ուշադրություն դարձնել… Սրանք երգեցողության որոշ դասընթացներ են, երիտասարդ կատարողներն այսօր երգում են ռեստորանում, թող մի քիչ սովորեն։ Ի՞նչ վատ բան ենք ասում…

Առավել մանրամասն` սկզբնաղբյուր կայքում

Վերահրապարակումներում` մտքերն ու ինֆորմացիան կարող են չհամընկնել խմբագրության տեսակետի հետ: Ձեր տեսակետը կամ հերքումը կարող եք ուղարկել info@asekose.am-ին
Շոու-բիզնես ավելին