▲ Դեպի վեր

lang.iso lang.iso lang.iso

Ուզում եմ «ավանդական տղամարդ» ասվածը զգալ կողքիս. Աննա Խաչատրյան

 

Life.panorama.am-ը գրում է. Արդեն տևական ժամանակ է, ինչ երգչուհի Աննա Խաչատրյանը հանդես չի գալիս նոր աշխատանքներով և տեսահոլովակով: Կայքը կապ է հաստատել Աննայի հետ` ճշտելու իր ժամանակավոր լռության, հետագա անելիքների, անձնական կյանքի և այլ թեմաների մասին:

«Ստացվել է այնպես, որ այս պահին որպես այդպիսին ոչնչով զբաղված չեմ: Դեռ ամիսներ առաջ ցանկություն կար նոր տեսահոլովակ նկարահանելու, բայց հետո, չգիտես ինչու, փոշմանեցի: Սրանով հանդերձ, սակայն, իմ երգացանկը պարբերաբար թարմացվում է թե իմ սեփական երգերով և թե համաշխարհային հիթերի cover-ով: Այսինքն` այնպես էլ չէ, որ ոչինչ չեմ անում»,- իր լռությունն այսպես է մեկնաբանել Աննա Խաչատրյանը:

Երգչուհին իր լռությունը բացատրել է նաև ամիսներ առաջ հանդիսատեսի առջև որպես դերասանուհի ներկայանալու հանգամանքով.

«Երկար ժամանակ է, ինչ նկարահանվում էի «Վենդետտա» սերիալում, որը բոլորովին վերջերս է ավարտվել»,- ասել է երգչուհին` ավելացնելով. «Սերիալում նկարահանվելու իմ առաջին փորձն էր, որը, պետք է խոստովանեմ, ինձ շատ դուր եկավ: Նկարահանումները շատ հետաքրքիր էին անցնում, ինչպես նաև, ամենակարևորը, մասնագիտական առումով շատ բան սովորեցի, ինչը պայմանավորված էր խաղընկերներիս` մասնագիտությամբ դերասան լինելու փաստով»,- պատմել է Աննան:

Վերհիշելով անցած տարի ռուսական «Голос» նախագծի նախընտրական փուլում ելույթ ունենալու իր փորձը, որը անհաջողությամբ պսակվեց, երգչուհին չի բացառել կրկին իր մասնակցությունը նախագծի հաջորդ եթերաշրջաններից որևէ մեկում.

«Գիտեք, երբ հայտնվում ես այդ ամենի մեջ, հասկանում ես, որ այս նախագծին պատահական մարդիկ չեն կարող հայտնվել: Ինձ և Արամ MP3-ն կույր լսումների փուլ չկանչելն իրենք բացատրեցին այդ եթերաշրջանում մեծ թվով հայ մասնակիցներ լինելու հետ, բայց դա ընդամենը հորինվածք էր:  Չեմ կարծում, որ կրկին կփորձեմ մասնակցել «Голос»-ին, թեպետ ասեմ, որ ինձ մոտ գրեթե ամեն ինչը տրամադրությունից է կախված: Չեմ էլ բացառում, որ եթե այդ շրջանում տրամադրությունս շատ լավ լինի, գուցեև երկրորդ անգամ մասնակցեմ նախագծին»,- նշել է Աննա Խաչատրյանը:

Անդրադառնալով իր անձնական կյանքին` երգչուհին ասել է, որ այդ առումով իր մոտ որևէ նորություն չկա.

«Դեռևս հայտարարություն անել չեմ կարող: Ես դեռ նստած թախտին, սպասում եմ բախտին»,- կատակով նշել է Աննան:

Իսկ հարցին, թե ինչպիսի՞ն է ինքը պատկերացնում իր կողքի տղամարդուն, երգչուհին պատասխանել է.

«Առաջին հերթին, նա պետք է այնպիսի մարդ լինի, որի հետ ցանկություն առաջանա շփվելու: Ես ուզում եմ նայել նրան և զգալ, որ նա լավ մարդ է, ես ուզում եմ ավանդական տղամարդ ասվածը զգալ կողքիս, այլ ոչ թե զգալ այնպիսի մեկի ներկայությունը, ով կնոջից ոչնչով չի տարբերվում: Ես պետք է վստահ լինեմ, որ այդ տղամարդու կողքին իմ մեջքը պինդ է, պետք է պաշտպանված զգամ ինձ: Գուցե իմ պատկերացումները այս հարցում փոքր ինչ այլ են, այդ պատճառով է, որ ես դեռ չեմ գտել նրան, բայց հույս ունեմ, որ ամեն ինչ դեռ առջևում»,- նշել է Աննան:

 

Ամբողջական նյութը՝ սկզբնաղբյուր կայքում

Asekose.am-ի նյութերի հետ կապված Ձեր տեսակետը, պարզաբանումը կամ հերքումը կարող եք ուղարկել info@asekose.am-ին․ այն անմիջապես կզետեղվի կայքում
Շոու-բիզնես ավելին