▲ Դեպի վեր

lang.iso lang.iso lang.iso

Կյանքիս ամենամեծ ձեռքբերումներն իմ երեխաներն են ու կինս, ով հիմա կողքիս է ապրում. Հրանտ Թոխատյան

 

 

 

 

 

 

Aysor.am-ը գրում է. ՀՀ Ժողովրդական արտիստ Հրանտ Թոխատյանն երեկ նշում էր ծննդյան 59-ամյակը: Թեև տոնական օրը դերասանն անցկացրել է ստեղծագործական միջավայրում՝ թատրոնում, սակայն դեռ կեսգիշերին ընտանիքի անդամները գեղեցիկ անակնկալ են մատուցել: 

«Գիշերը ընտանիքս ինձ շնորհավորեց: 00:01 րոպեին կողքիս էին կինս, դստրիկս, տղաներս, հարսս, թոռնիկս, զոքանչս…Շատ գեղեցիկ անակնկալ էր, եկան տորթով, մոմերով, փուչիկներով, ընտանեկան մթնոլորտում նշեցինք: Ներկայացման փորձից հետո էլ, վստահ եմ, փորձասրահում ընկերներս կշնորհավորեն: Կարծում եմ՝ այդքանը բավական էր»,- կայքի հետ զրույցում մանրամասնեց դերասանը:

Հոբելյարը խոստովանեց՝ սեփական ծննդյան օրը տոն սարքել չի սիրում.

«Ես իմ ծննդյան տոները նշել չեմ սիրում, նախընտրում եմ պարզապես մեկ գավաթ խմիչքով շնորհավորեն ու վերջ: Բայց մեծ սիրով նշում եմ ուրիշների ծննդյան տոները»:

Հ. Թոխատյանի ստեղծագործական և անձնական կյանքում ձեռքբերումների պակաս չկա, սակայն նա առավել կարևորում է զավակների և կնոջ ներկայությունը:

«Իմ կյանքի ամենամեծ ձեռքբերումներն իմ երեխաներն են ու կինս, ով հիմա կողքիս է ապրում»: 

Առավել մանրամասն` սկզբնաղբյուր կայքում

Վերահրապարակումներում` մտքերն ու ինֆորմացիան կարող են չհամընկնել խմբագրության տեսակետի հետ: Ձեր տեսակետը կամ հերքումը կարող եք ուղարկել info@asekose.am-ին
Շոու-բիզնես ավելին