▲ Դեպի վեր

lang.iso lang.iso lang.iso

Երբ ինձ առաջարկեցին նման սերիալի սցենար գրել՝ հրաժարվեցի. Քրիստ Մանարյան

Լսեք, իմ գործընկեր դերասաններ ու ռեժիսորներ, մեծ մասամբ օժտված ու երբեմն նաև՝ տաղանդավոր մարդիկ, դուք ձեզ էս ամենի համար հեչ մեղավոր չեք զգու՞մ...դուք իսկապե՞ս ինքներդ ձեզ կարողանում եք խաբել, հավատացնելով սեփական քնած խղճին, որ կրիմինալ սերիալներ ստեղծելն ու դրանցում խաղալը բացարձակ կապ չունի մեր կյանքի իրականության հետ...գիտենք էդ հորինովի արդարացումը՝ Ժողովուրդը դա յա սիրում...դուք ի՞նչ ա՝ ուրիշ ժողովուրդ ունե՞ք, որից մենք տեղյակ չենք, դուք ուրիշ Հայաստանում եք ապրու՞մ: Ոչի՞նչ, որ ջահելներն ընդօրինակում են էկրաններից տեսածն ու նմանակում են ձեզ: Ոչի՞նչ... 
Սև կոստյումներ հագնելով, թիկնապահների ամբոխով Յաշչիկներում նստած շրջելով ու խորիմաստ տեսքերով եթերից չակերտավոր ճշմարտություններ դուրս տալով ճիշտ տղա չեն դառնում: Էդ ինչու՞, երբ որ ինձ ամենաառաջիններից առաջարկեցին նման սերիալի սցենար գրել՝ հրաժարվեցի: Լավ էլ փող էին տալու: Բայց աչքիս չերևաց: Երևի հեչ ճիշտ տղա չեմ, չէ՞:
Ու ընդհանրապես դա ի՞նչ մի ձգտելու բան ա՝ հանգուցյալ սովետից որպես բալաստ մնացած կրիմինալի ու բլատնոյի հանդեպ էդ անթաքույց հիացմունքը էկրաններից գովերգելը: Մանավանդ որ, համոզված եմ՝ կրիմինալ աշխարհն ինքը հաստատ չի պատվիրում նման սերիալներ, նրան նման կասկածելի գովազդ պետք չի: Որովհետև էն իրականությունն ուրիշ ա ու շատ ա տարբերվում ձեր ստեղծած պսեվդոկրիմինալ վոդեվիլներից: Երբ որ գնդապետ Իսաևին ցույց են տվել Գարնան 17 ակնթարթը /որի ռեժիսորն անկրկնելի Լիոզնովան էր/՝ էդ մարդը քթի տակ ծիծաղել ա ու ասել՝ եթե ես ինձ մի օր պահեի էնպես, ինչպես ձեր էկրանային Շտիրլիցն ա իրան պահում ֆիլմում՝ նույն օրը գեստապոն ինձ կբացահայտեր: 

Հիշեք մեր ու ձեր դասախոսներին, էն պայծառ մարդկանց, ովքեր իրենց կյանքը, ժամանակն ու առողջությունը չխնայեցին մեր ջահել գլուխները գիտելիք մտցնելու համար, բա մեր մեծերը սրա համար էի՞ն մեզ դասավանդում...
Եթե դուք գտնեք ձեր մեջ ուժ ու հրաժարվեք էդ դերերից՝ հեռուստատեսությունների ղեկավարները հազար անգամ կմտածեն նման սերիալները շարունակելուց առաջ: Որովհետև միայն փողոցից բռնած դերասաններով նկարահանումներ անել չի լինի՝ էն չեղած որակն էլ կկորչի: 
Կորչի գնա, որ գոնե էս մի ցավից պրծնենք: Բոլորս:

Քրիստ Մանարյան 

Վերահրապարակումներում` մտքերն ու ինֆորմացիան կարող են չհամընկնել խմբագրության տեսակետի հետ: Ձեր տեսակետը կամ հերքումը կարող եք ուղարկել info@asekose.am-ին
Շոու-բիզնես ավելին