▲ Դեպի վեր

lang.iso lang.iso lang.iso

Մեր տղերքի հերթական հաղթանակը КВН-ում

Բժշկական համալսարանի տղաների «ЕРМУ» ՈւՀԱ թիմը ստացել է «Մոսկվայի և Մերձմոսկովյան» լիգայում հանդես գալու հրավեր` մասնակցելով Սոչիի ամենամյա փառատոնին (հունվարի 10-23)։

Փառատոնին մասնակցում էին շուրջ 600 թիմ:

Սոչիում հանդես եկած թիմերից միայն 20 տոկոսին է հնարավորություն տրվել մասնակցել Մոսկովյան լիգաներում:

Լիգայի մեկնարկը փետրվարի 14-ին էր:

«Մոսկվայի և Մերձմոսկովյան» լիգան համարվում է ՈւՀԱ-ի շուրջ 70 լիգաների շարքում ամենահարգի լիգաներից մեկը, և հանդիսանում է այն եզակի լիգան, որն ինչպես Բարձրագույն և Պրեմիեր լիգաներն, անցկացվում է Մոսկվայի КВН-ի տանը: «ЕРМУ» ՈւՀԱ թիմը օրեր առաջ` փետրվարի 17-ին, Մոսկվա քաղաքում, մասնակցել է կենտրոնական լիգայի փառատոնին:

Հաջող ելույթի և մեկ օրում ձեռք բերած ռուս երկրպագուների մեծ աջակցության շնորհիվ տղաները վաստակեցին 1/8-րդ եզրափակչի ուղեգիր, որը տեղի կունենա մարտի 24-30-ը:

Հաջողություն մաղթենք մեր տղերքին, քաջալերենք ու աջակցենք:

Վերահրապարակումներում` մտքերն ու ինֆորմացիան կարող են չհամընկնել խմբագրության տեսակետի հետ: Ձեր տեսակետը կամ հերքումը կարող եք ուղարկել info@asekose.am-ին
Շոու-բիզնես ավելին