▲ Դեպի վեր

lang.iso lang.iso lang.iso

Լուսինե Բադալյանն ուղիղ եթերում անհարմար վիճակի մեջ է ընկել

 

Երկիր Մեդիայի «Բարև երկիր» առավոտյան ծրագրի ուղիղ եթերում հաղորդավարուհի Լուսինե Բադալյանն անհարմար վիճակի մեջ է ընկել։ Նա չի կարողացել զսպել ծիծաղը հյուրի խոսքի ժամանակ։ Լուսինեն պարզաբանել է, որ իր ծիծաղը որևէ կերպ կապված չէր հյուրի հետ. 
«Մեր գործընկերներից մեկը, որը տարեց մարդ է, մի քանի անգամ ամուսնացել–բաժանվել է։ Ամբողջ գովազդի ընթացքում ժակը կպել էր այդ խեղճ մարդուն ու կատակներ էր անում։ Ինքն էլ շատ լուրջ մարդ է։ Ժակը գնում–գալիս՝ զոքանչներից, կանանց բազմազանությունից էր հարցեր տալիս։ Ծիծաղում էինք ու վերջում ասաց` դու քանի՞ զոքանչ ես վերապրել։ Այդ վերապրել բառի վրա ես մեռա ծիծաղից։ Այդպես մի կերպ հավաքեցի ինձ ու մտանք ուղիղ եթեր։ Հյուրին հարց տվեցի, նա ևս օգտագործեց վերապրել այդ բառը` ասելով թեման նվիրվում է սիրիահայերին, քանի որ վերապրել են այդ ամենը։ Այդ վերապրել բառը համընկավ։ Նայեցի Ժակի ու այդ մարդու դեմքին ու սկսեցի ծիծաղել։
Հյուրն այստեղ կապ չուներ»,–բացատրել է Լուսինեն։

Աղբյուրը` Tert.am

Վերահրապարակումներում` մտքերն ու ինֆորմացիան կարող են չհամընկնել խմբագրության տեսակետի հետ: Ձեր տեսակետը կամ հերքումը կարող եք ուղարկել info@asekose.am-ին
Շոու-բիզնես ավելին