▲ Դեպի վեր

lang.iso lang.iso lang.iso

Վաչեն՝ «Քարե դարդ»-ի նոր եթերաշրջանի և ԱՄՆ-ում կայանալիք շոու-ներկայացման մասին

 

Վաչեն՝ «Քարե դարդ»-ի նոր եթերաշրջանի և ԱՄՆ-ում կայանալիք շոու-ներկայացման մասին

Life.panorama.am-ը զրուցել է Քարե դարդ»-ի պրոդյուսեր ու գլխավոր դերակատար Վաչե Թովմասյանի հետ՝ սիթքոմի նոր եթերաշրջանի և ԱՄՆ-ում կայանալիք շոու-ներկայացման մասին…

 «Մարտի 30-ին եւ 31-ին եթերում կլինի նոր եթերաշրջանի առաջին երկու սերիաները, եւ հաջորդաբար ամեն հինգշաբթի եւ ուրբաթ «Քարե դարդ»-ը կրկին եթերում կլինի: Մենք նկարահանումներն արդեն սկսել ենք, մոտ տասը սերիա նկարահանված է: Որպես պրոդյուսեր՝ ես շատ գոհ եմ ընթացքից եւ այն ընդհանուր պատկերից, որն ունենք այսօր»,- նշել է Վաչեն:

Հարցին, թե երկրպագուներին ի՞նչ է սպասվում նոր եթերաշրջանում, Վաչեն պատմել է.

«Մենք ամեն ինչ արել ենք, որպեսզի այս անգամ եւս արդարացնենք հեռուստադիտողի սպասելիքներն ու լավ արդյունք ունենանք: Գործող ու սիրված դերասանները կշարունակեն ներկայանալ, իսկ ժամաակ առ ժամանակ մեզ կմիանան տարբեր հյուր-դերասաններ, քանի որ մենք նկարահանումներն իրականացնում ենք դասական սիթքոմի ժանրի կանոններով, ինչը ենթարում է, որ ամեն սերրիա պետք է առանձին ասելիք ունենա: Կարծում եմ՝ շատ լավ ու ծիծաղաշարժ սեզոն է սպասվում, քանի որ սցենարի վրա շատ վաղուց ենք սկսել աշխատել»:

Արդյոք ործողությունները կզարգանան միայն քարե դարում, թե՞ կլինեն նաեւ մեր օրերից տեսարաններ, ինչպես նախկինում է եղել, Վաչեն հրաժարվել է մանրամասնել:

Ի դեպ՝ «Քարե դարդ»-ի անձնակազմը մայիսին շոու-ներկայացմամբ հանդես կգա ԱՄՆ-ում.

«Մայիսի 21-ին Միացյալ նահանգներում կկայանա մեր շոու-ներկայացումը: Տոմսերն արդեն վաճառքում են, շուտով գովազդային հոլովակներ էլ կլինեն: Այս ներկայացման  սցենարի վրա արդեն մեկ տարի է, ինչ աշխատում ենք, եւ պետք է ասեմ, որ բավականին հետաքրքիր ու ծիծաղաշարժ է ստացվել:

 

Ամբողջական նյութը՝ սկզբնաղբյուր կայքում

Վերահրապարակումներում` մտքերն ու ինֆորմացիան կարող են չհամընկնել խմբագրության տեսակետի հետ: Ձեր տեսակետը կամ հերքումը կարող եք ուղարկել info@asekose.am-ին
Շոու-բիզնես ավելին