▲ Դեպի վեր

lang.iso lang.iso lang.iso

Ուտել-խմելու պրոցեսը սիրում եմ, բայց այսօր ընկերական մթնոլորտում չեմ նշի ծննդյանս օրը. Մհեր Խաչատրյան

Այսօր՝ մարտի 21-ին հաղորդավար Մհեր Խաչատրյանը նշում է ծննդյան 28-ամյակը: Life.panorama.am-ի հետ զրույցում Մհերը նախ կատակելով նշեց, թե զգացողությունները շատ բուռն են.

«Հետաքրքիր ու տարբեր զգացողություններ ունեմ: Երեկ, երբ 27 տարեկան էի, լրիվ ուրիշ կերպ էի մտածում, այսօր, երբ դարձ 28, բոլորովին այլ մտքեր ունեմ, հիմա ոնց որ լրիվ ուրիշ մարդ լինեմ,- կատակելով նշեց հոբելյարն ու շարունակեց.

«Իրականում այնպես չէ, որ ծրագրերս մեկ օրում լրիվ փոխվեցին: Նոր տարիքում էլ կշարունակեմ աշխատել արդեն սկսած ծրագրերում, կփորձեմ դա անել շատ ավելի լավ, իսկ մնացածը ժամանակը ցույց կտա»:

Մհերը չցանկացավ խոսել նախկինում արված բացթողումների մասին, բայց նկատեց.

«Ինչ խոսք, բոլորի նման ես էլ բացթողումներ, սխալներ, ինչու ոչ՝ նաեւ սխալների ուղղումներ ունեցել եմ իմ կյանքում, բայց դրանք առանձնացնել ու դրանց մասին խոսել հիմա չեմ ցանկանա»:

Ամբողջական հոդվածը՝ սկզբնաղբյուր կայքում

Վերահրապարակումներում` մտքերն ու ինֆորմացիան կարող են չհամընկնել խմբագրության տեսակետի հետ: Ձեր տեսակետը կամ հերքումը կարող եք ուղարկել info@asekose.am-ին
Շոու-բիզնես ավելին