▲ Դեպի վեր

lang.iso lang.iso lang.iso

Գուցե ստացածս դաստիարակությունն է, որ հրաժարվում եմ բաց տեսարաններում նկարահանվել. Եվա Բաղդասարյան

Life.panorama.am-ը հարցազրույց ունի դերասանուհի Եվա Բաղդասարյանի հետ: Զրույցից մի հատված ներկայացնում ենք ստորև.

«Շուրջ 9 ամիս առավոտից մինչեւ երեկո աշխատելուց հետո հիմա վայելում եմ հանգիստս: Թեեւ պետք է նշեմ նաեւ, որ արդեն իսկ երկու առաջարկ եմ ստացել, բայց ստիպված եղա մերժել, քանի որ մեկը երկրորդական դեր էր, որը ես չեմ ուզում, իսկ մյուսում պետք է բաց տեսարաններ ունենայի, ինչը երբեք չեմ անի: Ինձ համար շատ կարեւոր է կեպարը, որով պետք է ներկայնամ հանրությանը: Հիմա կսպասեմ լավ առաջարկների, որի ընթացքում էլ ավելի լավ կհանգստանամ եւ շատ ժամանակ կտրամադրեմ ընտանիքիս եւ ընկերոջս»,- նշեց Եվան ու հավելեց.

«Վերջին 9 ամիսնրի ընթացքում ընկերոջս հետ շատ քիչ ժամանակ եմ անցկացրել, քանի որ ծանրաբեռնված աշխատանքից հետո անընդհատ հոգնած էի լինում, բացի այդ, ժամանակ էլ չէի լինում: Այնպես որ, հիմա ավելի շատ կլինենք միասին»:

Մեր նկատառմանը, թե բաց տեսարաններում նկարահանվելուց հրաժարվելու պատճառը սեփական համոզմունքներն են, թե ընտանիքի, ընկերոջ պահանջը, Եվան նկատեց.

«Իհարկե, ինքս հասկանում եմ, որ դերասանի մասնագիտության մեջ մտնում է նկարահանվել յուրաքանչյուր տեսարանում: Բայց իմ պարագայում դա միակ բանն է, որ չեմ ընդունում: Գուցե իմ ստացած դաստիարակությունն է պատճառը, որ հրաժարվում եմ բաց տեսարաններում նկարահանվել: Ի դեպ, երբ ընտրեցի այս մասնագիտությունը, ծնողներս հենց սկզբից էլ դեմ էին, որ համարձակ կերպարներով հանդես գամ, ես էլ խոստացա, որ նման իրավիճակներում ինձ չեն տեսնի: Ինչ վերաբերվում է ընկերոջս հայացքներին, իհարկե, նա էլ այդ ամենին դեմ կլինի, քանի որ այդ առումով խիստ է»:

Դերասանուհու համար շատ կարեւոր է, որ գլխավոր կերպարներում հանդես գա.

«Չեմ ուզում փոքր դերեր խաղամ, ուզում եմ գլխավոր կերպարներ լինեն: Իհարկե, ընդունում եմ հայտնի խոսքը, որ փոքր դերեր չկան, կան փոքր դերասաններ, բայց ինձ հաճելի է ակտիվ լինել ու անընդհատ խաղալ, այլ ոչ թե մի նախագծի մեջ մի քանի անգամ միայն հանդես գալ»,- նկատեց նա:

Խոսելով «Փոխնակ մայրը» հեռուստասերիալում իր կերտած բացասական հերոսուհու մասին՝ Եվան նշեց, որ հանրության կողմից իրեն իր հերոսուհու հետ նույնացնելու խնդրի առաջ չի կանգնել.

«Հետաքրքիրն այնն է, որ բացասական հերոսուհիս այնքան էլ մեծ ազդեցություն չի ունեցել ինձ վրա: Պատահել է, որ մարդիկ ինձ խանությում տեսնում էին ու ասում, թե ինչու եմ վատ դեր խաղում, երբ այդքան անուշիկ արտաքին ունեմ: Շատերից եմ գովասանքի խոսքեր լսել, ըստ որի, կարողացել եմ բացասական հերոսուհու մարմնավորել այնպես, որ մարդիկ հավատան: Միաժամանակ, անկեղծորեն պետք է նշեմ նաեւ, որ մի քանի դեպքեր եղել են, երբ մեծահասակներն ասել են՝ «Թաղեմ քեզ, ինչի խեղճ կնոջը սպանեցիր»: Ի դեպ՝ սիրում եմ բացասական դերեր կերտել, քանի որ դրա մեջ շատ գույներ կան, իսկ դրական կերպարներ, թերեւս, բոլորն էլ կարող են կերտել: Թեեւ պետք է նկատեմ նաեւ, որ «Փոխանկ մայր»-ում բավականին մեծ հոգեբանական ճնշումների եմ ենթարկվել, երբ պետք է կերտեի մեկին, ով այնքան չար էր, որ պատրաստ եղավ անգամ մարդ սպանել»,- նշեց նա:

Առավել մանրամասն` սկզբնաղբյուր կայքում

Վերահրապարակումներում` մտքերն ու ինֆորմացիան կարող են չհամընկնել խմբագրության տեսակետի հետ: Ձեր տեսակետը կամ հերքումը կարող եք ուղարկել info@asekose.am-ին
Շոու-բիզնես ավելին