▲ Դեպի վեր

lang.iso lang.iso lang.iso

Մարինա Գրեգը երկարաժամկետ մեկնել է Հայաստանից` մայրիկի առողջական խնդիրների պատճառով

Դիտեք նաև՝

Tert.am-ը գրում է. Հաղորդավարուհի Մարինա Գրեգը մոտ մեկ ամիս է, ինչ Հայաստանում չէ։ Մարինան մեկնել է Վիեննա` մայրիկի մոտ, քանի որ վերջինս առողջական խնդիրներ ունի։ Կայքի հետ զրույցում Մարինան խոսել է մայրիկի ներկայիս վիճակի, էկրաններից երկարաժամկետ բացակայելու և այժմյան զբաղմունքների մասին։

«Մեկ ամսից ավելի է, ինչ Երևանում չեմ, սակայն տպավորություն է, թե 2 տարի է անցել։ Մեկնմանս պատճառը մայրիկիս առողջական խնդիրն էր։ Նա ոտքի բարդ վիրահատություն ունեցավ և խնամքի կարիք ուներ։ Ամեն ինչ շատ արագ տեղի ունեցավ, Վիեննա եմ հասել վիրահատության նախորդ օրը, երբ նա արդեն հիվանդանոցում էր։ Փառք Աստծո, վիրահատությունը հաջող անցավ, ուղղակի ժամանակ կպահանջվի, որպեսզի նա անցնի բնականոն կյանքին և կարողանա ինքնուրույն քայլել»,– պատմեց Մարինան։

Նա նշեց, որ բարդ է թեկուզ ժամանակավոր թողնել սիրած գործը, որն արդեն ապրելակերպ է դարձել, սակայն երբ խոսքը հարազատներին է վերաբերում, ավելի կարևոր ոչինչ չկա։

«Այսքան երկար ժամանակով դեռ չէի թողել աշխատանքս, բայց երբ հարցը վերաբերվում է հարազատներին, բոլորիս համար նրանց առողջությունից ու երջանկությունից թանկ ու կարևոր ոչինչ չկա։ Շնորհակալ եմ, որ պարոն Քեշիշյանն ըմբռնումով մոտեցավ և թույլ տվեց այդքան ժամանակով բացակայել։ Մեծ էր նաև գործընկերներիս աջակցությունը, շնորհակալ եմ, որ նրանք սիրով համաձայնեցին փոխարինել ինձ մինչև վերադառնալս»,– ասաց հաղորդավարուհին։

Մարինան նշեց, որ Վիեննային հարմարվելու խնդիր չուներ, քանի որ երկար ժամանակ ապրել է այնտեղ. «Մոտ 17 տարի է` մայրիկս այստեղ է ապրում։ Երբ դեռ 13-14 տարեկան էի, մոտ 2 տարի այստեղ եմ ապրել, հետո վերադարձա Հայաստան։ Բացի այդ, հաճախ եմ մեկնում մայրիկիս մոտ։ Վիեննան ինձ համար երկրորդ Երևանն է` հարմարվելու առումով. բայց, միևնույն է, ուր էլ գնամ, 10  օրից սկսում եմ կարոտել Երևանը»։

Առավել մանրամասն` սկզնաղբյուր կայքում

Վերահրապարակումներում` մտքերն ու ինֆորմացիան կարող են չհամընկնել խմբագրության տեսակետի հետ: Ձեր տեսակետը կամ հերքումը կարող եք ուղարկել info@asekose.am-ին
Շոու-բիզնես ավելին