▲ Դեպի վեր

lang.iso lang.iso lang.iso

92 տարեկանում բեմ բարձրանալով՝ ամեն անգամ ռիսկի եմ դիմում. Շառլ Ազնավուր

92 տարեկանում բեմ բարձրանալով՝ ամեն անգամ ռիսկի եմ դիմում, որ լիարժեք համերգ անցկացնեմ՝ առանց ընդմիջման և մի կում ջրի: Այս մասին «Չաստնի կորեսպոնդետ»-ի հետ հարցազրույցում հայտարարել է լենգենդար շանսոնյե ՝ պատասխանելով այն հարցին, թե պատրաստ է ռիսկի դիմել:

Շառլ Ազնավուրը «Չաստնի կորեսպոնդետ»-ի հետ հարցազրույցում հայտարարել է, որ 92 տարեկանում բեմ բարձրանալով՝ ամեն անգամ ռիսկի է դիմում, որ լիարժեք համերգ անցկացնի առանց ընդմիջման և մի կում ջուր խմելու:

«Հաշվի չեմ առնում շատ ժամեր տևող թռիչքները: Համերգային շրջագայության ընթացքում երբեմն չորս երկիր եմ թռչում: Հիմա ցանկանում եմ մեկնել այն եզակի անկյունները, որտեղ չի հաջողվել երգել, օրինակ՝ Չինաստան կամ Հարավային Կորեա»,- նշել է շանսոնյեն:

Ազնավուրի խոսքով՝ երբ երիտասարդ ես և ելույթ ես ունենում արտիստի թեժացրած բեմում, երբեք չես իմանա, թե հանդիսատեսն ինչպես քեզ կարձագանքի: Բայց երբ նա գալիս է հատուկ քեզ համար՝ դա արդեն այլ բան է.

 «Դրանից զատ, իմ հանդիսատեսը հավատարիմ է, նվիրված, և ես նրա հետ ինչպես հին ընկերոջ եմ հանդիպում: Նախկինում իմ մտքերով դահլիճի հետ չէի կիսվում, հիմա հանդիսատեսի հետ շատ բաների մասին եմ անկեղծ զրուցում: Օրինակ՝ որ հիշողությունս երբեմն ինձ դավաճանում է: Դե, բայց ինչպե՞ս հիշես գրած հազարից ավելի երգերը: Այդ պատճառով հուշարարների եմ օգտագործում: Բոլոր արտիստները գործնականում դա անում են, բայց ես միակն եմ, որ պատրաստ եմ հրապարակավ ասել»:

Ինչ վերաբերում է երաժշտությանը, որը Ազնավուրը լսում է, ապա նա նշեց, որ նախապատվություն է տալիս փողոցային երաժիշտներին:

Այն հարցին՝ եթե կարողանայիք ձեր ամբողջ երաժշտությունը մեկ պատկերով ներկայացնել, ապա դա ի՞նչ կլիներ, շանսոնյեն նշել է. «Ես այնքան տարբեր երգեր եւ սյուժեներ եմ ստեղծել…կարծում եմ՝ անհնար կլինի դա մեկ պատկերի մեջ տեղավորել: Այն ավելի շուտ կնմանվեր Բոսխի որմնանկարին»:

Վերահրապարակումներում` մտքերն ու ինֆորմացիան կարող են չհամընկնել խմբագրության տեսակետի հետ: Ձեր տեսակետը կամ հերքումը կարող եք ուղարկել info@asekose.am-ին
Շոու-բիզնես ավելին