▲ Դեպի վեր

lang.iso lang.iso lang.iso

Երբ հաստատեցին, երջանկությանս չափ չկար. Սոֆի Դևոյան կրտսեր

BlogNews.am-ը գրում է. «Եղնիկների կածանը» ֆիլմի գլխավոր դերակատարներից մեկը 15-ամյա Սոֆի Դևոյանն է, ով մարմնավորում է գլխավոր հերոսի դստերը՝ Էսթերին: Կայքը երիտասարդ դերասանուհու հետ զրուցել է ինչպես ֆիլմից, այնպես էլ նրա առօրյայից ու հետաքրքրություններից.

Սոֆին նշում է, որ «Եղնիկների կածանը» ֆիլմում նկարահանվելը իր համար ոչ միայն հետաքրքիր էր, այլ նաև մեծ պատիվ. «Շատ երջանիկ եմ, որ նման խմբի հետ եմ աշխատել: Ինձ համար իսկապես մեծ պատիվ էր խաղալ տաղանդավոր ու մեծ վաստակ ունեցող դերասանների հետ: Առաջին հերթին շնորհակալ եմ պարոն Քեշիշյանին, որ ինձ ընձեռեց այս հնարավորությունը: Ես համոզված եմ, որ այս ֆիլմում ձեռք բերած իմ փորձը դեռ շատ է ինձ պետք գալու»:

«Ինչ վերաբերում է իմ կերպարին, ապա այն ինձ շատ հարազատ էր. համառ, ինքնուրույն, հասուն, վստահ ու համարձակ աղջիկ է Էսթերը, այնպիսին, ինչպիսին ես եմ: Երևի դա է պատճառը, որ շատ հեշտ խաղացի կերպարս: Սակայն, ի տարբերություն Էսթերի, իրականում ես հայրիկիս հետ շատ կապված եմ: Փոքրուց միշտ պապայի աղջիկ են ինձ ասել, շատ կապված եմ նրա հետ, թեև մամայիս էլ անչափ շատ եմ սիրում: Իսկ Էսթերը շատ է տառապում իր ծնողների բարդ հարաբերությունների պատճառով»: 

Առավել մանրամասն` սկզբնաղբյուր կայքում

Վերահրապարակումներում` մտքերն ու ինֆորմացիան կարող են չհամընկնել խմբագրության տեսակետի հետ: Ձեր տեսակետը կամ հերքումը կարող եք ուղարկել info@asekose.am-ին
Շոու-բիզնես ավելին