▲ Դեպի վեր

lang.iso lang.iso lang.iso

Հոլիվուդյան դերասաններ Օսկար Այզեքը և Քրիստիան Բեյլն ուղիղ եթերում դատապարտել են Հայոց ցեղասպանությունը

 

Հայոց ցեղասպանության մասին  պատմող«Խոստումը»   ֆիլմի գլխավոր դերասաններ Օսկար Այզեքն ու Քրիստիան Բեյլը  The Hollywood Reporter-ի  ֆեյսբուքյան էջում ուղիղ եթերով հարցազրույց են տվել ու խոսել են Հայոց Ցեղասպանության մասին։

Դերասանները խոստովանել են, որ նախքան նկարահանումները ոչինչ չգիտեի Հայոց ցեղասպանության մասին:

«Ես ոչինչ չգիտեի։ Ես շոկի մեջ էի, երբ իմացա, որ 1,5մլն հայ է սպանվել։ Այս ֆիլմն ինձ համար մեծ դրամա է, որը խորապես ցնցել է ինձ։ Այժմ փախստականների թեման շատ արդիական է, Սիրիայում ևս կառավարությունը սպանում է սեփական ժողովրդին, իսկ մարդիկ փորձում են փախչել»,- ասել է Օսկար Այզեքը։

Քրիստիան Բեյլն անընդունելի է համարել Հայոց ցեղասպանության հարցում Թուրքիայի ժխտողական քաղաքականությունը` ընդգծելով, որ հենց Թուրքիայի կողմից իրականացվող ճնշումներն են պատճառը, որ շատերը տեղյակ չեն Հայոց ցեղասպանության մասին, իսկ շատերն էլ ուղղակի չեն խոսում այդ մասին:

«Ես նույնպես ոչինչ չգիտեի։ Սա մեծ ողբերգություն է, որի մասին քիչ են խոսում։ Պետք է ուշադրություն դարձնել այդ ամենին, որպեսզի դա նորից չկրկնվի։ Ռեժիսոր Թերի Ջորջը հիանալի ֆիլմ է ստեղծել, որը պետք է դիտեն բոլոր երիտասարդները։ Այն նաև կրթական ուղղվածություն ունի։ Ֆիլմի մասին հիմա շատ են խոսում, ինչն արդեն լավ է, քանի որ ժապավենից ստացված եկամուտը հարյուր ամբողջությամբ  բարեգործական նպատակների է ուղղվելու: Նկարահանման հրապարակում շատ հայեր կային, որոնց պապիկներն ու տատիկները ներկա էին եղել այդ ամենի ժամանակ ու պատմել են, թե ինչ էր այնտեղ կատարվում։ Չափազանց բարդ էր նրանց հետ միասին վերապրել այդ ամենը»,- նշել է Քրիստիան Բեյլը։

Դերասանն ընդգծել է, որ շատերը տարբեր եղանակներով փորձում են ներկայացնել Հայոց ցեղասպանության մասին իրականությունը: «Հենց դրա համար է Քըրք Քըրքորյանն այդքան ֆինանսներ է ներդրել այս ֆիլմի վրա: Ցավոք, նա վախճանվեց մինչ մենք կներկայացնեինք ֆիլմը»,­ -ընդգծել է Բեյլը:

 

Վերահրապարակումներում` մտքերն ու ինֆորմացիան կարող են չհամընկնել խմբագրության տեսակետի հետ: Ձեր տեսակետը կամ հերքումը կարող եք ուղարկել info@asekose.am-ին
Շոու-բիզնես ավելին