▲ Դեպի վեր

lang.iso lang.iso lang.iso

102 տարի անց Շուշան Պետրոսյանը գտել է տատի եղբոր ընտանիքը

 

Life.panorama.am-ը գրում է. ՀՀ Վաստակավոր արտիստուհի Շուշան Պետրոսյանը նկատել է, որ մեկ դար անց մենք այլևս չենք լացում, փոխարենը պահանջում ենք տիրոջ իրավունքով.

«102 տարի անց մենք շարունակում ենք հիշել ու պահանջել, մենք շարունակում ենք շարունակվել, իսկ սա, թերեւս, ամենակարեւորն է: Եթե սկզբում այդ ողբերգությունից հետո գերիշխում էր լացը, ապա այսօր չկա լացը, փոխարենը մեր փայլուն սերունդի շնորհիվ այսօր կա պահանջ: Այո, 100 տարի անց մենք ունենք մեր տեղն արեւի տակ եւ նույն վայրում՝ Արարատը վկա: Ոչինչ չի փոխվել, տարածքն է մի քիչ փոքրացել, բայց մենք նաեւ ձեռքբերումն ունենք՝ Արցախը, որ վերադարձրինք: Ապագայում էլ մենք դեռ կմեծանանք, որի վկան էլ հենց այսօրվա սերունդն է ու ամեն տարի ավելացող երկրների քանակը, որոնք ընդունում են Հայոց ցեղասպանությունը՝ որպես ճշմարտություն ու փաստ: Մենք համբերատար ազգ ենք, մենք համբերում ու հավատում ենք, որ մի օր այս փաստը կընդունի ողջ աշխարհը: Ես, իսկապես, հավատում եմ, որ այդ օրը կգա, որովհետեւ ի վերջո հաղթում է Աստված: Մենք գուցե շատ փորձություններ ենք անցել ու այսօր էլ շարունակում ենք, բայց մենք ոչ մի ակնթարթ չենք ընկրկում այդ գաղափարից: Հիմա պետք է ոչ թե պարզապես ուզել, որ դա կատարվի, այլ հավատալ: 1988-ին մենք տեսանք մեր ժողովրդի ուժը, որ կարողացավ կոտրել 74-ամյա երկաթե վարագույրը. Մենք այդ ժամանակ ուզեցինք, հավատացինք իրար ու դա արեցինք՝ ընդամենը մի գաղափարի համար հրապարակ դուրս գալով: Այնպես որ, ամեն ինչ մեր ձեռքերում է»,- նշել է Շ. Պետրոսյանը:

Վերջինս համոզված է՝ այսօրվա մեր երիտասարդների մեծ հայրենասիրության ու պահանջատիրության հիմքում ընկած է գենոֆոնդն ու դաստիարակությունը.

«Հայի գենեֆոնդի, դաստիարակության, դեռ 1915-ի ողբերգությանը վկա տատիկ-պապիկների պատմության ու ներկայության մեջ մեծացած երիտասարդությունը հենց այսպիսինն էլ պետք է լիներ: Այսօրվա սերունդը, անշուշտ, փառահեղ է, բայց կանք նաեւ մենք, որ նրանց մեջքին կանգնած ենք, եւ կան մեր ծնողները, որ մեր մեջքին են կանգնած: Այսինքն՝ սա շարունակական բնույթ է կրում»,- հավելել է ՀՀ Վաստակավոր արտիստուհին:

Ի դեպ՝ զրույցի ընթացքում Շուշան Պետրոսյանը պատմել է իր ընտանիքի հուզիչ պատմությունը: Այս օրերին նրանց ընտանիքում տխրությունն ու ուրախությունը միախառնվել են, ինչը հատուկ է հայի ճակատագրին:

«Ինչպես գրեթե յուրաքանչյուր հայի, այնպես էլ իմ արմատները տանում են Արեւմտյան Հայաստան: Մորս մայրը Մարաշից է, հայրը՝ Տիգրանակերտից, իսկ հորս հայրը՝ Էրզրումից: Նրանց մասին ինձ բազում պատմություններ են հասել, տատիկիս հիշողություններն ինձ համար շատ թարմ են, երբ պատմում էր, թե ինչպես է անցել այդ երկար ճանապարհը: Նա ընդամենը չորս տարեկան է եղել, երբ մեծ եղբոր՝ Հովսեփի հետ ստիպված է եղել թաղել մորն ու մանկահասակ քրոջը, ով մոր գրկին է եղել: Հետո քույր ու եղբայր շարունակում են ճանապարհը, այնուհետեւ հայտնվում ամերիկյան մանկատուն, իսկ 1928-ից հետո՝ բաժանվում: Եղբայրը մեկնում է Բրազիլիա՝ խոստումով, որ այնտեղ հենց հաստատվի, քրոջը կտանի, իսկ տարիներ անց, երբ գտնում է քրոջը՝ տատիս, ու նամակ է գրում եւ ասում, որ տեղափոխվի իր մոտ, տատս արդեն Բեյրությում ամուսնացած է լինում ու մեծ քեռիս է ծնված լինում, այդ իսկ պատճառով էլ հրաժարվում է: Այս պատմության ուրախալի կողմը կայանում է նրանում, որ ընդամենը հինգ օր առաջ քրոջս ջանքերի շնորհիվ մենք գտանք ու հանդիպեցինք տատիս եղբոր՝ Հովսեփի թոռան՝ Ավետիսի հետ, ով ապրում է Բրազիլիայի գյուղերից մեկում,- պատմել է Շ. Պետրոսյանն ու շարունակել.

«Ավետիսն ու իր տիկինը Հայաստանում են: Մեր հանդիպումն ուղղակի աննկարագրելի հուզիչ էր, մենք չէինք կարողանում խոսել, բոլորս ուղղակի հեկեկում էինք: Ընդ որում, նրանց գտնելու փորձեր շատ են արվել: Ժամանակին փարիզաբնակ մորաքույրս եկեղեցու միջոցով է փորձում գտնել, այն ժամանակ ինչ-որ ճյուղ գտել էր, հետո կապը կորեց: Ավելի ուշ ես Բրազիլիայում հյուրախաղերի էի գնացել, փորձեցի գտնել Փամբուկյան ընտանիքին, սակայն պարզվեց, որ Բրազիլիայում երկու Փամբուկյան ընտանիք կա ու ինձ սխալ հասցե էին տվել: 


Առավել մանրամասն՝ սկզբնաղբյուր կայքում

Վերահրապարակումներում` մտքերն ու ինֆորմացիան կարող են չհամընկնել խմբագրության տեսակետի հետ: Ձեր տեսակետը կամ հերքումը կարող եք ուղարկել info@asekose.am-ին
Շոու-բիզնես ավելին