Հաղորդավարուհի, Match TV հեռուստաալիքի գլխավոր պրոդյուսեր Թինա Կանդելակին Instagram-ի իր էջում տեսաձայնագրություն է հրապարակել շոումեն Գարիկ Մարտիրոսյանի մասնակցությամբ:
«Կրեմլ… Գնում էի Կիրկորովի համերգին, դիմացս դուրս եկավ հայ միլիարդատերը»,-գրել է Կանդելակին:
Հոլովակում Կանդելակին Մարտիրոսյանին հարցնում է Instagram-ում նրա նախագծի մասին, որի շրջանակներում շոումենը լավագույն կատակի հեղինակին ամեն օր շնորհում է 100 եվրո: Հաղորդավարուհին կատակով հարցնում է՝ որքա՞ն գումար է ծախսել արդեն Մարտիրոսյանը և նշում, որ «հայերն, իհարկե, շատ հարուստ են»:
«Ոչ, մենք հարուստ ենք հոգեպես: Իսկ գումար մեզ ուղարկում են մեր երկրպագուները»,-պատասխանում է Գարիկը՝ հավելելով, որ այդ երկրպագուները ևս հայեր են:
Հարցին` արդյո՞ք մրցույթում երբևէ վրացի հաղթել է, Մարտիրոսյանն ասում է, որ հաղթողին ընտրում են ոչ թե ազգությունից ելնելով, այլ սրամտության համար: