Փետրվարի 10-ին ռուսական ամենահայտնի հեռուստանախագծերից «Երեկոյան Ուրգանտ» ծրագրի հյուրն էր Գարիկ Մարտիրոսյանը։
Ուրգանտն ու Գարիկը խոսել են վերջինիս գործունեության, կնոջ հետ ճանապարհորդությունների, Սերժ Թանկյանի հետ ունեցած զրույցի, հայ լինելու և Հայաստանը գովազդելու մասին: Գարիկ Մարտիրոսյանը, ով ֆուտբոլի սիրահար է, նշել է, որ վաղուց երկրպագում է «Մանչեսթեր Յունայթեդ»-ին, իսկ այժմ ավելի մեծ սիրով և ոգևորությամբ է դիտում խաղերը, քանի որ թիմում խաղում է նաև Հայաստանի հավաքականի կիսապաշտպան Հենրիխ Մխիթարյանը։
Մարտիրոսյանն ու Ուրգանտը միասին ռեփ են կատարել: Իսկ վերջում Գարիկին Հայաստանի դրոշ են նվիրել։