▲ Դեպի վեր

lang.iso lang.iso lang.iso

Երկրպագելու եմ Մխիթարյանին մինչև... Թինա Կանդելակիի նոր գրառումը` Հենրիխի մասին

Ազգությամբ վրացի ռուսաստանաբնակ հեռուստահաղորդավարուհի, լրագրող և պրոդյուսեր Թինա Կանդելակին թվիթերյան իր էջում կրկին անդրադարձել է Հայաստանի ազգային հավաքականի ավագ և անգլիական «Մանչեսթեր Յունայթեդի» կիսապաշտպան Հենրիխ Մխիթարյանին:

«Մինչև վրացիները չվերադառնան եվրոպական ֆուտբոլ, երկրպագելու եմ Մխիթարյանին: Առաջ Միլանի ոչ մի խաղ բաց չէի թողնում, երբ Կախան էր խաղում»,- գրել է Կանդելակին:

Գրառումը հրապարակվել է անգլիական ակումբի  և բելգիական «Անդերլեխտ»-ի խաղի ժամանակ, որի գոլերից մեկի հեղինակը դարձել էր Մխիթարյանը:

Հիշեցնենք, որ օրերս Կանդելակին հրապարակել էր Հենրիխի լուսանկարը՝ Պարույր Սևակի՝ «Մենք քիչ ենք, սակայն մեզ հայ են ասում» բանաստեղծությամբ: Ավելի վաղ «Սանդեռլենդ»-«Մանչեսթեր Յունայթեդ» խաղից հետո, հաղորդավարուհին արձագանքել էր նաև Հենրիխ Մխիթարյանի հերթական հաջողությանը՝ գրելով. «Գենրիխ ջան, ես քո ցավը տանեմ, ապրես, բալա»:

Asekose.am-ի նյութերի հետ կապված Ձեր տեսակետը, պարզաբանումը կամ հերքումը կարող եք ուղարկել info@asekose.am-ին․ այն անմիջապես կզետեղվի կայքում
Բլոգ ավելին