▲ Դեպի վեր

lang.iso lang.iso lang.iso

Սոնա Ռուբենյանը` Լոնդոնում կայացած մենահամերգի և առաջիկա ծրագրերի մասին

Երգչուհի Սոնա Ռուբենյանը Life.panorama.am-ին պատմել է Լոնդոնում կայացած մենահամերգի և առաջիկա ծրագրերի մասին:

«Լոնդոնում կայացած համերգն ինձ համար շատ կարևոր էր, դրան շատ էի սպասում ու շատ էի պատրաստվել, և այդ հարցում ինձ օգնեց Անդրե Սիմոնյանը, ում շատ շնորհակալ եմ: Համերգը կայացավ ապրիլի 23-ին` նվիրված Հայոց ցեղասպանության զոհերի հիշատակին: Ի դեպ` համերգի խորագիրն էր «Կորած հոգիներ»: Այդ օրը հնչեցին մասնավորապես Հայաստանին և հայ ժողովրդին նվիրված երգեր: Ես ու Անդրեն երկու զուգերգ ունեցանք` «Կիլիկան» և «Արի իմ սոխակը», որոնք ևս շատ լավ ընդունվեցին հանդիսատեսի կողմից»,- պատմեց Սոնոն ու խոսեց լոնդոնյան հայ հանդիսատեսի մասին.

«Թեև համերգասրահը այնքան էլ մեծ չէր` «Նավասարդյան» կենտրոնում էր, հատկացված էր 120-130 տեղ, բայց վերջին պահին էլ հավելյալ տոմսեր վաճառվեցին ու շուրջ 170 մարդ տեղավորվեց: Դահլիճը լեփ-լեցուն էր, ինչից ավելի էինք ոգևորվում: Մինչև մեկնելս, ասում էին, թե էնտեղի մադրիկ մի քիչ սառն են, բայց հավատացնում եմ, հայը մնում է հայ` անկախ իր բնակության վայրից: Նրանք չափազանց ջերմ էին, բարի, հոգատար, սրտացավ, ինչի համար շատ-շատ եմ շնորհակալ: Ինքս չէի սպասում, որ այդքան լավ կանցներ, բայց սպասումներս առավել քան արդարացան»,- հավելեց երգչուհին:

Լոնդոն մեկնելու օրը` ապրիլի 7-ին, Սոնա Ռուբենյանը Գարիկ Պապոյանի հետ միասին բացօթյա համերգով ներկայացավ, որի հեռուստատեսային տարբերակը ցուցադրվեց բոլորովին վերջերս: Նրանց չէր խանգարում անձրևային եղանակը, նրանք մեծ հաճույքով ու էներգիայով մինչև վերջ ելույթ ունեցան:

«Շատ տպավորված էի այդ համերգով, ինքս շատ լիցքավորվել եմ այդ օրվա մեր ելույթից: Անձրևը գալիս էր, բայց մեզ ոչինչ չէր խանգարում: Դա իմ ամենասիրելի եղանակն է, բայց մտածում էր, որ մարդիկ չեն շարունակի կանգնել ու անձրևի տակ ուրախանալ, բայց փաստորեն նրանց ևս չխանգարեց վատ եղանակը: Առաջիկայում նմանատիպ համերգներ շատ ենք ունենալու, որոնհք հագեցած են լինելու նոր ծրագրերով ու երգերով»,- պատմեց Սոնան:

Շարունակությունը՝ սկզբնաղբուր կայքում

Վերահրապարակումներում` մտքերն ու ինֆորմացիան կարող են չհամընկնել խմբագրության տեսակետի հետ: Ձեր տեսակետը կամ հերքումը կարող եք ուղարկել info@asekose.am-ին
Շոու-բիզնես ավելին