▲ Դեպի վեր

lang.iso lang.iso lang.iso

Առաջին անգամն էր, որ այս տեսակ վերաբերմունք կար. Մագդա Մկրտչյան

 

«Այս վարպետության դասերը շատ կարևոր են զարգացման և էլ ավելի պրոֆեսիոնալ դառնալու համար: Պետք է փաստել, որ եկել էին մեծ անուն ունեցող մարդիկ` աշխարհի առաջատար օպերային թատրոններից մեկի` Մետրոպոլիտենի տնօրեն Ջոն Ֆիշերը, նույն թատրոնից Հովարդ Ուոատկինսը, ինչպես նաև Դայանա Զոլան, ով Հյուսթոնի Գրանդ օպերայի թատերական խմբի ղեկավարն է, Մեծ թատրոնի և Մարիինյան թատրոնի Երիտասարդական օպերային ծրագրի գլխավոր խորհրդատուն: Նրանք եկել էի մեներգիչների հետ վարպետության դասեր անկացնելու: Պետք է անկեղծորեն խոստովանեմ` այսքան տարի մեր թատրոնում աշխատելով` առաջին անգամն էր, որ այս տեսակ վերաբերմունք էր. առհասարակ, այս տեսակ մարդիկ էլ մինչ այդ չէին եկել վարպետության դասերի»,- Asekose.am-ին ասաց Երևանի Ալ. Սպենդիարյանի անվան ազգային ակադեմիական թատրոնի մեներգչուհի Մագդա Մկրտչյանը:

Մագդա Մկտրչյանն այս առիթով իր շնորհակալությունը հայտնեց Ա. Սպենդիարյանի անվան օպերայի և բալետի ազգային ակադեմիական թատրոնի գեղարվեստական ղեկավար Կոնստանտին Օրբելյանին.

«Որքանով որ ես եմ տեղյակ, Կոնստանտին Օրբելյանն այս վարպետության դասերն իր միջոցներով էր կազմակերպել և հրավիրել տվյալ մարդկանց: Նման վարպետության դասեր կազմակերպելու համար մեծ գումարներ են պետք: Սա իսկապես մեծ դպրոց էր թե իմ, թե իմ ընկերների համար, շատ տեղեկություններ ստացանք, նոր աշխարհի հետ առնչվեցինք, ծանոթացանք ավանդույթներին և այլ նմանատիպ օգտակար բաներ իմացանք»,- նշեց մեներգչուհի Մագդա Մկրտչյանը:

Հավելենք, որ Ա. Սպենդիարյանի անվան օպերայի և բալետի ազգային ակադեմիական թատրոնում թատրոնի գեղարվեստական ղեկավար Կոնստանտին Օրբելյանի հրավերով թատրոնի մեներգիչների համար վարպետության դասերն անցկացվել են հունիսի 4-ից 15-ը:

Հեղինակ` Լիլիթ Հակոբյան

Կարդացեք նաև`

Ամենակարևոր ձեռքբերումն ուսուցիչներս են՝ Գոհար Գալաչյանը և Պավարոտտին. Մագդա Մկրտչյան

Չեմ շտապում ամուսնանալ. Մագդա Մկրտչյան

Ինձ շատ են օգնում լռությունը և լիարժեք հանգիստը. Մագդա Մկրտչյան

«Տէր ողորմեա»-ն հնչել է Քրիստոսի տանջանքների խցում՝ Մագդա Մկրտչյանի կատարմամբ

Մագդա Մկրտչյանը կատարում է Մխիթար աբբահոր շարականը

Իսրայելական հեռուստատեսությունը՝ հայ օպերային երգչուհի Մագդա Մկրտչյանի մասին

Վերահրապարակումներում` մտքերն ու ինֆորմացիան կարող են չհամընկնել խմբագրության տեսակետի հետ: Ձեր տեսակետը կամ հերքումը կարող եք ուղարկել info@asekose.am-ին
Շոու-բիզնես ավելին