▲ Դեպի վեր

lang.iso lang.iso lang.iso

Ոչ մի ճակատագրական բացթողում իմ կյանքում չի եղել. Արտյոմ Մարկոսյան

Life.panorama.am-ը գրում է. Այսօր դերասան, ռեժիսոր Արտյոմ Մարկոսյանի ծննդյան 42-ամյակն է: Դերասանը տոնական տրամադրությամբ կիսվել է կայքի հետ ՝ խոսելով տարիքային առանձնահատկության մասին:

«Տարիների գումարն ինձ ուրախացնում է՝ նշանակում է ապրում եմ: Գիտեք, երբեք չեմ կենտրոնացել, թե քանի տարեկան դարձա, որքան մեծացա, դրանք այնքան երկրորդական են: Բացի այդ, ամեն տարիք իր յուրահատկությունն ունի, իր նշանակությունն ու գեղեցկությունը: Ես ամեն տարվա մեջ իր հրաշքն եմ գտնում, ուզում եմ ես ու բոլորը շատ երկար ապրենք, որ անդադար զգանք ապրելու հրաշքը»,- նշեց Արտյոմ Մարկոսյանը:

Դերասանը վստահ է՝ անկախ տարիքից նպատակասլաց մարդը կարող է հասնել հաջողությունների.

«Չեմ կարծում, որ տարիքն է մարդուն աշխատասեր դարձնում, կամ հակառակը: Եթե մարդ սիրում է աշխատել, նոր հորիզոնների հասնել, ապա նա դա կանի յուրաքանչյուր տարիքում: Կոնկրետ ես տարիների ընթացքում ավելի թրծվում եմ, իմաստանում, իսկ ինչ վերաբերվում է նպատակներին, դրանք իմ առաջ դրված են, պարզապես սիրում եմ նպատակների մասին խոսել, երբ դերանք արդեն իսկ իրականություն են, իսկ իրականացման համար ես իսկապես ջանք չեմ խնայում: Ես պարտավոր եմ ու պատասխանատու իմ հանդիսատեսի առաջ, որոնք ինձնից սպասում են նորությունների»,- հավելեց նա:

Առավել մանրամասն` սկզբնաղբյուր կայքում

Կարդացեք նաև` Պոռնկությունը, բոմժությունն ու ողբը այսօրվա էկրաններին են. Արտյոմ Մարկոսյան

Վերահրապարակումներում` մտքերն ու ինֆորմացիան կարող են չհամընկնել խմբագրության տեսակետի հետ: Ձեր տեսակետը կամ հերքումը կարող եք ուղարկել info@asekose.am-ին
Շոու-բիզնես ավելին