▲ Դեպի վեր

lang.iso lang.iso lang.iso

Սիրելիս գործարար է, շոու բիզնեսի հետ կապ չունի. Լենա Ղազարյան

Life.panorama.am-ը զրուցակիցը երգչուհի Լենա Ղազարյանն է: Ամիսներ առաջ Լենա Ղազարյանը հայտնեց անակնկալ նշանադրության մասին: Հարցինլ, թե երբ է զույգը պատրաստվում ամուսնանալ, նշեց.

«Նախ պետք է ասեմ, որ չնայած բուռն քննարկումներին, մենք ճոխ նշանադրություն չենք ունեցել, պարզապես սիրելիս ինձ մատանի է նվիրել՝ ի նշան մեր սիրո: Թե երբ կամուսնանանք, անկեղծ ասեմ՝ ինքս էլ չգիտեմ: Դեռեւս հստակ պլաններ չունենք, դրա համար ժամկետներ նշել կխուսափեմ»:

Լենա Ղազարյանը խոստովանեց, որ իր համար պսակադրությունը շատ կարեւոր է, սակայն ճող արարողությունների սիրահար չէ.

«Ինձ համար երջանկությունը ճոխության մեջ չէ, երջանկությունը ապրում է մեր մեջ: Ես չեմ ուզում ոչինչ պլանավորել, քանի որ իմ պարագայում միշտ հակառակն է ստացվում: Դրա համար Աստծո կամոք թող լինի այն, ինչը բարի է»,- հավելեց նա:

Ի դեպ՝ Լենան պատմեց նաեւ սիրելիի մասին.

«Ես չեմ ուզում նրա մասին շատ խոսել, պարզապես կասեմ, որ գործարար է, շոու բիզնեսի հետ բացառապես կապ չունի, բայց սիրում է իմ աշխատանքը: Մենք երջանիկ ենք ու դա է ամենակարեւորը»,- ավարտեց երգչուհին:

Առավել մանրամասն` սկզբնաղբյուր կայքում

Վերահրապարակումներում` մտքերն ու ինֆորմացիան կարող են չհամընկնել խմբագրության տեսակետի հետ: Ձեր տեսակետը կամ հերքումը կարող եք ուղարկել info@asekose.am-ին
Շոու-բիզնես ավելին