▲ Դեպի վեր

lang.iso lang.iso lang.iso

Հույս ունեմ` նրան աշխարհի ամենաերջանիկ կինը կդարձնեմ. Նիկոլայ Բասկովն ու Վիկտորյա Լոպիրյովան ամուսնանում են

Նախօրեին Չեչնիայի մայրաքաղաք Գրոզնիում  տեղի է ունեցել հանդիսավոր ընդունելություն, որին մասնակցել են ռուսական շոու բիզնեսի շատ ներկայացուցիչներ: Միջոցառումը կազմակերպել էր Չեչնիայի նախագահ Ռամզան Քադիրովը, որի ժամանակ հետաքրքիր անակնկալ էր սպասվում հյուրերին: Երեկույթի ժամանակ երգիչ Նիկոլայ Բասկովը հարյուրավոր հյուրերի ներկայությամբ ամուսնության առաջարկություն է արել մոդել Վիկտորյա Լոպիրյովային, ով համաձայնել է:

«Այս աղջկան ես վաղուց գիտեմ, շատ եմ սիրում նրան և հույս ունեմ, որ ես նրան աշխարհի ամենաերջանիկ կինը կդարձնեմ: Իմ սիրտն ամբողջությամբ նրան է պատկանում, մտքումս ոչ մի ուրիշ կին չկա»,-հայտարարել է Բասկովը:

Իր խոսքում Քադիրովը նշել է, որ հարսանիքը տեղի է ունենալու աշնանը:

«Հոկտեմբերի 5-ին`Գրոզնի քաղաքի օրը, Չեչնիայում տեղի է ունենալու մեծ իրադարձություն: Ռուսաստանի ժողովրդական արտիստ, մեր երկրի «ոսկե ձայն» Նիկոլայ Բասկովը և հմայիչ հաղորդավարուհի, «Միսս Ռուսաստան 2013», 2018թ. Ռուսաստանում անցկացվելիք ֆուտբոլի աշխարհի առաջնության դեսպան Վիկտորյա Լոպիրյովայի հարսանիքը: Նրանց սրտերը միմյանց գտել են հենց Գրոզնիում: Հարգելի ընկերներ, նախօրոք գնեք տոմսերը, ամրագրեք հյուրանոցները, հակառակ դեպքում` դուք չեք կարող ներկա գտնվել դարի հարսանիքին»,-ասել է Քադիրովը:

 

Նշենք, որ Բասկովն Instagram-ի իր էջում լուսանկար է հրապարակել, որին կից գրել է. «Կյանքը հիասքանչ է»: Նրա երկրպագուները սկսել են ակտիվ քննարկել լուսանկարը, քանի որ դրանում աղջկա դեմքը չի երևում:

Հավելենք, որ երգչի երկրպագուներից շատերը չեն հավատում, որ հոկտեմբերին իրենց սիրելի երգիչը կլքի ամուրիների շարքը: Բասկովի նախկին հարսնացուի` Սոֆիի էջին բազմաթիվ մարդկանց մեկնաբանություններ են հայտնվել, ովքեր խնդրել են նրան հստակեցնել իրավիճակը: Թեև Բասկովի վերոնշյալ արարքից հետո պարզ է դառնում, որ զույգը մինչ այդ արդեն բաժանվել էր, սակայն ո՛չ երգիչը, ո՛չ Սոֆին չեն խոսել այդ թեմայի շուրջ: Հավելենք, որ երգչի երկրպագուներից շատերը չեն հավատում, որ հոկտեմբերին իրենց սիրելի երգիչը կլքի ամուրիների շարքը: Բասկովի նախկին հարսնացուի` Սոֆիի էջին բազմաթիվ մարդկանց մեկնաբանություններ են հայտնվել, ովքեր խնդրել են նրան հստակեցնել իրավիճակը: Թեև Բասկովի վերոնշյալ արարքից հետո պարզ է դառնում, որ զույգը մինչ այդ արդեն բաժանվել էր, սակայն ո՛չ երգիչը, ո՛չ Սոֆին չեն խոսել այդ թեմայի շուրջ: 

Asekose.am-ի նյութերի հետ կապված Ձեր տեսակետը, պարզաբանումը կամ հերքումը կարող եք ուղարկել info@asekose.am-ին․ այն անմիջապես կզետեղվի կայքում
Շոու-բիզնես ավելին