▲ Դեպի վեր

lang.iso lang.iso lang.iso

Այս ստեղծագործությունը մարդկանց կօգնի ստեղծել ներդաշնակություն իրականության և իրենց միջև

Տեսահալովակի պրեմիերա

Հայաստանի պետական ֆիլհարմոնիայի «Դեբյուտ» նախագիծը ներկայացնում է երիտասարդ կոմպոզիտոր Աննա Մանուկյանին` իր «Տերևների պար» ստեղծագործությամբ:

Նախագծի նպատակն է դասական երաժշտաարվեստում բացահայտել և հանրությանը ներկայացնել նոր անուններ, նոր ստեղծագործություններ: Տեսահոլովակի ռեժիսորը Արմեն Ռոնովն է:

Ի դեպ, 2012 թվականին թողարկվել է Աննայի առաջին ձայնասկավառակը, որում ներառված է եղել «Տերևների պար» ստեղծագործությունը: Այն Աննան գրել է դեռևս 12 տարեկանում, սակայն հետագայում մշակել է և ավելացրել ջութակի հատվածը:

Այս ստեղծագործության մեջ հեղինակը փորձել է երաժշտության լեզվով օգնել մարդկանց ստեղծել ներդաշնակություն իրականության և իրենց միջև:

Վերահրապարակումներում` մտքերն ու ինֆորմացիան կարող են չհամընկնել խմբագրության տեսակետի հետ: Ձեր տեսակետը կամ հերքումը կարող եք ուղարկել info@asekose.am-ին
Շոու-բիզնես ավելին