▲ Դեպի վեր

lang.iso lang.iso lang.iso

Շատ եմ վախենում, որ 2016 թվի ապրիլը կկրկնվի. Անի Ղազարյան

Life.panorama.amը գրում է.

 «Անկեղծ զրույց» շարքի հերոսուհին դերասանուհի Անի Ղազարյանն է:

Մանկությանս ամենավառ հիշողությունները…

Մանկությանս ամենավառ հիշողությունները կապված են հորս հետ, երբ միասին շուկա էին գնում. դա շատ լուրջ արարողություն էր:

Եկա, որովհետև…

Եկա, որովհետև պիտի գայի:

Ճակատագրական կետ…

Ճակատագրական էր Թատերական ընդունվելը:

Հիշում եմ ու տխրում…

Հիշում եմ ու տխրում, որ այդպես էլ ոչ մի երաժշտական գործիքի վրա նվագել չսովորեցի:

Հիշում եմ ու ժպտում…

Հիշում եմ ու ժպտում, երբ առաջին անգամ բեմ բարձրացա:

Ափսոսում եմ…

Ափսոսում եմ, որովհետև ափսոսալու շատ բան կա:

Վստահ եմ…

Վստահ եմ, որ ամեն ինչ լավ է լինելու:

Նպատակ ունեմ…

Նպատակ ունեմ հասնել նպատակներիս:

Չասացի կներես ու…

Չէ, ես միշտ ասում եմ կներես:

Կարոտում եմ …

Կարոտում եմ ուսանողական տարիներս:

Սիրում եմ…

Կյանքն եմ սիրում:

Իմ կյանքում կցանկանայի փոխել ու անփոփոխ թողնել…

Կուզեի ամեն ինչ անփոփոխ թողնել:

Գնում եմ դեպի…

Գնում եմ դեպի նոր զգացողություններ բացահայտելու:

Պայքարել եմ

Պայքարել եմ, որ պայքարի արժեքը զգամ:

Հպարտ եմ ինձնով, որովհետև….

Ճիշտն ասաց՝ այդքան էլ հպարտ չեմ ինձնով:

Վախենում եմ…

Շատ եմ վախենում, որ 2016 թվի ապրիլը կկրկնվի:

Երազում եմ…

Երազում եմ, որ մի օր Հայաստանը գոնե ծովի մի փոքրիկ ափ ունենա:

Կգա մի օր ու ես…

Կգա մի օր ու ես ընտանիքիս հետ ծերությունս կվայելեմ օվկիանոսի ափին մի փոքրիկ տնակում:

Շնորհակալ եմ…

Շնորհակալ եմ ծնողներիցս, որ ծնվել են:

Վերահրապարակումներում` մտքերն ու ինֆորմացիան կարող են չհամընկնել խմբագրության տեսակետի հետ: Ձեր տեսակետը կամ հերքումը կարող եք ուղարկել info@asekose.am-ին
Շոու-բիզնես ավելին