▲ Դեպի վեր

lang.iso lang.iso lang.iso

Արմեն Ջիգարխանյանը շտապ հոսպիտալացվել է

Հայտնի դերասան և ռեժիսոր Արմեն Ջիգարխանյանը շտապ հոսպիտալացվել է:  Այս մասին հայտնում է Vesti.ru-ն: Այժմ նա բժիշկների հսկողության տակ է: Ինչպես հայտնել են ԶԼՄ-ները, Ջիգարխանյանը որոշակի առողջական խնդիրրներ ունի, սակայն նրա կինը՝ Վիտալինա Ցիմբալյուկ-Ռոմանովսկայան վստահ է, որ շուտով Ջիգարխանյանը կապաքինվի և դուրս կգրվի հիվանդանոցից: Վիտալինան մշտապես հիվանդանոցում է, չի հեռանում ամուսնուց: Շուտով նա պաշտոնական հայտարարություն է անելու դերասանի առողջական վիճակի մասին: Ջիգարխանյանի քույրը՝ Մարինան, պատմել է գլխավոր բժշկի հետ իր զրույցի մասին: Դերասանի արյան մեջ բարձր է եղել շաքարի պարունակությունը: Նրան բուժօգնություն է ցուցաբերվել և այժմ նրա վիճակը նորմալ է: 

Հիշեցնենք,
որ ավելի վաղ Արմեն Ջիգարխանյանը ոստիկանությունում հաղորդում է տվել` կնոջ՝ դաշնակահարուհի Վիտալինա Ցիմբալյուկ-Ռոմանովսկայային մեղադրելով իրեն սպանելու փորձի համար:

Վերահրապարակումներում` մտքերն ու ինֆորմացիան կարող են չհամընկնել խմբագրության տեսակետի հետ: Ձեր տեսակետը կամ հերքումը կարող եք ուղարկել info@asekose.am-ին
Շոու-բիզնես ավելին