▲ Դեպի վեր

lang.iso lang.iso lang.iso

Սերժ Թանկյանը մրցույթ է հայտարարել՝ «7 նոտա»

Հայտնի ռոք երաժիշտ, «System of a Down» խմբի մենակատար Սերժ Թանկյանը երաժշտական մրցույթ է հայտարարել: Նա մանրամասները ներկայացրել է սոցիալական ցանցերի իր էջերում: Մրցույթը կոչվում է «7 նոտա»: 

 «Շատերն ինձ հարցնում են՝ որտեղի՞ց է գալիս երաժշտությունը, որտեղի՞ց են գալիս երգերը: Ես խորապես հավատում եմ, որ դրանք գալիս են կոլեկտիվ գիտակցությունից: Նրանք որևէ արվեստագետի մեջ չեն: Յուրաքանչյուր երգ սկսվում է գաղափարից կամ հնչյունից»,- ասում է Թանգյանը Youtube-ում տեղադրված հոլովակում:

Մարտահրավերն, ըստ երաժշտի շատ պարզ է: «Դուք ունեք 7 նոտա, որոնցից պետք է սկսեք, ուստի ձեր ստեղծագործության առաջին 7 նոտան պետք է լինեն հենց այդ 7 նոտաները: Դուք կարող եք դրանով ջազ կամ ռոք երգ գրել, կամ սիմֆոնիա. ինչ տեսակ երաժշտություն, որ ցանկանաք: Այն չի կարող երեք րոպեից երկար լինել: Մնացածը դուք եք որոշում: Ես Սերժ Թանգյանն եմ և սա իմ մարտահրավերն է՝ ես տալիս եմ ձեզ 7 նոտա, իսկ դուք ինձ տալիս եք ձեր լավագույն ստեղծագործությունը»,- նշել է ռոք երաժիշտը:

«7 նոտա» երաժշտական մարտահրավերի հաղթողին կտրվի 5000 ԱՄՆ դոլար:

Վերահրապարակումներում` մտքերն ու ինֆորմացիան կարող են չհամընկնել խմբագրության տեսակետի հետ: Ձեր տեսակետը կամ հերքումը կարող եք ուղարկել info@asekose.am-ին
Շոու-բիզնես ավելին