ԽՍՀՄ ժողովրդական արտիստ Արմեն Ջիգարխանյանը մի քանի օր է՝ չի լքում թատրոնի իր աշխատասենյակը՝ գիշերելով այնտեղ: Այս մասին հայտնում է VistaNews տեղեկատվական պորտալը՝ հղում անելով «Մոսկվայի դրամատիկական թատրոնի» մամուլի քարտուղար Նատալյա Կորնեևային:
82-ամյա դերասանն ամուսնալուծության հետ կապված խնդիրների պատճառով դարձել է չափազանց ինքնամփոփ, մտախոհ և որևէ մեկի հետ չի շփվում:
Նշենք, որ օրեր առաջ Արմեն Ջիգարխանյանի թատրոնում խուզարկություն էին իրականացրել հարկային մարմնի աշխատակիցները և բռնագրավել էին թատրոնի ամբողջ հաշվապահությունը: Թատրոնի մամուլի քարտուղար Նատալյա Կորնեևան հայտնել է, որ չնայած այդ ամենին, թատրոնը շարունակում է գործել:
Հիշեցնենք, որ ավելի վաղ Արմեն Ջիգարխանյանը ոստիկանությունում հաղորդում է տվել` կնոջ՝ դաշնակահարուհի Վիտալինա Ցիմբալյուկ-Ռոմանովսկայային մեղադրելով իրեն սպանելու փորձի համար: Ռուսական առաջին ալիքի եթերում դերասանն ասել է. «Այդ կինը` Վիտալինան, ինձ անարդար ձևով շատ մեծ ցավ է պատճառել: Ես այս պահին պատրաստ չեմ նրան ներելու: Վստահ ասում եմ` ոչ: Նա իրեն ճղճիմ ձևով է պահել, նա գող է, այլ ոչ թե մարդ»,- ասել է Ջիգարխանյանը` հավելելով, որ իրենից 44 տարով երիտասարդ կնոջ հետ կոնֆլիկտի մանրամասները կպատմի հիվանդանոցից դուրս գրվելուց հետո:
Կարդացեք նաև` Վիտալինան ցանկանում էր երեխա ունենալ, իսկ ես դեմ էի. Արմեն Ջիգարխանյանի նոր բացահայտումները
Հնարավոր է՝ կյանքս այսքանով վերջանա. Ջիգարխանյանը սիրելո՞վ է հրաժարվում կնոջից, թե՞ ատելով
Նա գող է, այլ ոչ թե մարդ. Արմեն Ջիգարխանյանը պատմել է ողջ ճշմարտությունը կնոջ հետ կոնֆլիկտի մասին
Արմեն Ջիգարխանյանի բացառիկ հարցազրույցը՝ ռուսական «Пусть говорят» հաղորդմանը